Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը հաստատված է

ամոթալի նկարագիրքը, ուսանում են՝ շինել և բարեկարգել յուրյանց դրությունը[1]։ «Սալբի» վեպի «Հառաջաբանի», այս մտքերը իրականացնում է հեղինակը նույն այդ վեպի մեջ, ձգտելով ցույց տալ հասարակության վարք ու բարքը, կենցաղը, ավանդություններն ու սովորությունները, պատկերել հինը, սրան հակադրել նորը։ Սալբին և Ռուստամը հենց հնի հակադրությունն էին, վեպն էլ դաոնում էր բացասականի ու դրականի, հնի և նորի պատկերումը, ճիշտ է, նորը դեռ թույլ էր, հինը ուժեղ և տիրապետող։ Այս պատճառով Րաֆֆին դեռևս կոնկրետ, շոշափելի, ռեալիստական նկարագրություններ չի տալիս, «Սալբի» վեպում դեռ աբստրակտ է պատկերը, սակայն վեպը հարուստ է իդեական բովանդակությամբ, այն գրված է պոլեմիստի կրքոտությամբ։ Իդեական հարստությունը, ըստ Րաֆֆու, վեպի ընդհանուր հատկանիշը պետք է լինի, հոգևոր սննդի աղբյուր հազարավոր ընթերցողների համար։ Հենց միայն «Սալբի» վեպում հեղինակը գաղափարական մեծ բովանդակություն է դնում - հասարակության կյանքի հիմքերի վերանորոգության, ազգային վերածննդի, մարդու ճիշտ դաստիարակության, հայրենիքի ազատության ու անկախության պրոբլեմները։ Բшյց ոչ միայն այդ։ Վեպի մեջ որոշակի է հեղինակի վերաբերմունքը ապագայի նկատմամբ, և, ըստ Րաֆֆու, վիպասանության խնդիրն է գծել նաև ապագայի պատկերը։ «Սալբիի» էջերում Րաֆֆին պաշտպանում է լուսավորիչների այն միտքը, որ «բոլոր մարդիկ մի տեսակ են ստեղծված, մի կերպարանք ունեն, բոլորն էլ ազատ են և ամենևին մեկն իրավունք չունի իշխելու մյուսի վերա»։ «Հները մեզ պետք չեն,- ասում է Ռուստամը,- ամեն հնություն դիմում է դեպ ոչնչացում, բնական օրենք է այդ»: Վեպի ընդհանուր բովանդակության մեջ Րաֆֆին սիրում է տեսական ու փիլիսոփայական խոհեր ներմուծել։ Այդպիսի խոհերից է «օրհնյալ է երկրագործությունը» նրա միտքը։ Հեղինակը նկատել է տալիս, որ ստրկանալ օտարին նշանակում է զրկված լինել սեփական հողից և շահագործվել օտար կալվածատիրոջ հողի վրա։ Ուրեմն, անհրաժեշտ է ազատել հայրենիքը, ազատելով հողը բռնակալի լծից և այն տալով հողի մշակին։

Հետագա ստեղծագործության մեջ Րաֆֆին հմտորեն կենսագործում է վեպի իր տեսությունը, սոցիալական ու հասարակական մեծ բովանդակության վեպի իր թեորիան, ամեն անգամ յուրաքանչյուր վիպասանության մեջ արտացոլելով կենսական խոշոր մասշտաբի հակադրություններ և հակասություններ, ստեղծելով խոշոր կերպարներ, տալով նրանցից ամեն մեկին իր իդեան, տվյալ կերպարին հատուկ կոնցեպցիան։

Վեպը, ըստ Րաֆֆու, պետք է ունենա իր էպոխայի բովանդակությունը, վեպի բովանդակությունը էպոխայի բովանդակությունն է, հազարավոր ու միլիոնավոր մարդկանց մտածողության ամփոփումը նրա էջերում, Ալեքսանդր Դյումայի վեպերը Րաֆֆին շատ հեշտ գործ է համարում, ընդհակառակը, գնահատում է Էբերսի «Եգիպտական թագավորի աղջիկը» վեպը, որովհետև այնտեղ կյանք է տրված «մի վաղուց անցած, գնացած աշխարհի կյանքին ու քաղաքակրթությանը»։ Եվ հենց այս հայացքների տեր Րաֆֆին իրավացիորեն դժգոհում է հայոց պատմագրությունից, ասելով, որ «մեր պատմությունը մի չոր ու ցամաք ժամանակագրական ցանկ է, և ավելի ոչինչ»։ Չամչյանի, Ինճիճյանի գրքերը չէին կարող բավարարել վիպասանի պահանջները։ «Մենք կուլտուրայի պատմություն չունենք»-գրում է նա։ «Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագավորներից

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, առաջին հատոր, էջ 61, Երևան, Հայպետհրատ, 1955 թ.։