Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկին Թարլանը ոչինչ չխոսեց։

— Շատ անգամ տեր ամենակալը մեզ փորձելու համար է ցավ տալիս,— խոսեց պառավ Մարթան,— որպես Հոբ երանելիին։ Բայց մենք փոխարենը պետք է փառք տանք նրա ամենաողորմությանը։

— Դրանք բոլորը ավելորդ խոսքեր են,— նրանց խոսքը կտրեց տիկին Սալլաթինը, հիվանդի մորաքույրը․— իրավ աստված ցավ է տվել, բայց ցավին էլ դարման է տվել։ Դուք փոխանակ այդպիսի ունայն խոսքերով ժամանակ անցնելու, ավելի լավ է շուտով կանչել տաք մի բժիշկ։

Հուրի Խան-Դայան չէր կարող համբերել տիկին Սալլաթինի խոսքերին, յուր հնամոլ հայացքով նրա խոսքերի մեջ խիստ անհավատություն նկատելով, այդ պատճառով ամենևին ուշադրության չառնելով նրա ասածը,— խոսեց.

— Տերը և նրա սուրբերը թող ազատեն իմ թոռը այս հիվանդությունից և ջերմեռանդությամբ խաչակնքեց յուր երեսը։

— Դարձյա՛լ սնոտի հավատ...— ասաց տիկին Սալլաթինը:

— Ի՞նչ պետք է արած, իմ քույրեր, ա՛յն բոլորը, որ հայ-քրիստոնյայի օրենքը հրամայում է՝ անթերի կատարել եմ։ Տերտերին Նարեկ և Սաղմոս կարդալ տվել եմ, սուրբ պատկերների առաջ մոմեր վառե՛լ եմ... այլևս ի՜նչ է մնացել, որ չեմ արել։

— Հիվանդությունը կրոնին ո՛չ մի վերաբերություն չունի,— դարձյալ կրկնեց տիկին Սալլաթինը տհաճությամբ.— հիվանդությանը հմուտ և փորձառու բժիշկնե՛ր են պետք։

— Վերին բժշկապետը գիտե ամենայն ցավի դարման տանել. նա ավելի հմուտ և փորձառու է, քան բոլոր ստեղծվածները։

— Այդ մի անօգուտ հույս է, որ առժամանակ կհրապուրե ձեր սնահավատությունը, իսկ դուք հետո կստանաք ձեր կամակորության վարձը՝ մի անմխիթար փոշիմանություն...։ Մնաք բարյավ, ասաց նա, և գնաց հայտնելու յուր ամուսնուն, պարոն Արամ Աշխարունուն,— յուր քեռորդու վտանգավոր հիվանդության մասին:

Տիկին Սալլաթինի մեկնելուց հետո մի նոր սնապաշտական զրույցների ասպարեզ բացվեց։ Հուրի Խան-Դայան պատմեց, թե ինչեր էր արել հիվանդի առողջությունը հետ դարձնելու համար։

— Զարմանալի է. ապա այդ բոլոր զորավոր արարողություները ոչ մի օգուտ չարեցի՞ն,— հարցրուց տիկին Թարլանը։

— Ո՛չ...— գլուխը շարժելով պատասխանեց Հուրի Խան-Դայան։— Խնամի, «խաչը տերը զորավոր կանե», և «հուսով սև քարին ապավինիս, քո մուրազը կտա»։ Բայց իմ թոռը մի կասկածոտ և