Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իբրև գեղագետ, Րաֆֆին չի բեղունում փողի, կապիտալի ծնած գորշ ու սարսափելի առօրյան։

«Անմեղ վաճառքը» կյանքի վերոհիշյալ նոր երևույթների արտացոլումն է, խոշոր քաղաքի սոցիալական ուժեղ կոնտրաստների նկարագրությունը: Որքան փառահեղ է միլիոնատեր Ք-ի տունն ու կյանքը, նույնքան թշվառ է արհեստավորի կյանքը։ Մի բևեռում՝ լեռնակուտակ հարստություն, որ ձեռք է բերված կապիտալի նախակուտակման էպոխային հատուկ վայրենի մեթոդներով, մյուս բևեռում՝ կտոր հացի կարոտ, ցրտից խրճիթում ծվարած մերկ ու բոկոտն մի ամբողջ գերդաստան - ահա՝ պատմվածքում պատկերված նյութը։

Մի բևեռում՝ գծծիություն, պլյուշկինյան ժլատություն, խաբեություն, քծնություն ցարական իշխանության առաջ, սեփական ընտանիքի ոտնահարում և կուսանենգություն — սա՛ է միլիոնատիրոջ բարոյական նկարագիրը, մյուս բևեռում՝ ծով չքավորության մեջ հոգեկան մաքրություն, բայց և իրենց դասակարգային շահերի անգիտացում։ Կավատ կանայք ազատորեն շրջում են խրճիթից խրճիթ և մատնում զոհերին միլիոնատերերի ձեռքը։ Մարդավաճառությունը, պոռնկությունն ու կավատությունը Րաֆֆին համարում է փողի իշխանության ուղղակի հետևանքը։ Գերեզմանի նման սառը խրճիթում ապրող աշխատավոր ընտանիքը կուլ է գնում հենց այդ իշխանությանը։ Կապիտալը հազարներով այո թշվառներին ստիպել է կապվել գործարանների ու ֆաբրիկաների հետ, շատերին էլ մերժել է մի կտոր հացը, իսկ սրանք դռնեդուռ ընկած կեղտաջուր են թափում. բաղնիքներում և ուրիշների շեմքերին լվացք են անում, որպեսզի գեթ օդ շնչեն և վաղը շարունակեն իրենց ողբերգական կյանքը։ Մարիամը գցում է իրեն բարձր հարկից և ջարդվում. նույն օրը, նույն ժամին հողին են հանձնում նրա մոր դիակը։ Ոչնչացման ճանապարհի վրա է կանգնում պատանի Սանդրոն. ողբում է իր վիճակը երիտասարդ Նիկոլը։ Ատելություն և զայրույթ է սերմանում Րաֆֆին դեպի միլիոնատերն ու նրա հասարակությունը, խորը վիշտ ու սրտագորով համակրանք կապիտալի զոհերի նկատմամբ։

Այդպես է Րաֆֆին և «Ո՞վ էր մեղավոր» վիպակում, ուր բուրժուա Արտեմ Պավլիչին, նրա կնոջը Մարիամին, բուրժուական մտավորականներ՝ պատմաբանին, բժշկին ու իրավաբանին, նա հակադրում է կյանքում աճած նորը։ Երիտասարդ Միքայել Բաքոսյանը այդ նորի ներկայացուցիչն է, համարձակվում է ընդդիմադրել բուրժուա հորը, խզել կապերը նրանից, որպես և Սունդուկյանի «էլի մեկ զոհի» Միքայելը, որին Րաֆֆին իր պաշտպանության տակ է առնում, նվիրելով «էլի մեկ զոհի» նոր երիտասարդությանը հրաբորբոք տողեր։ Բաքոսյանի ծրագրերը իրականում խիստ չափավոր էին, իրականության ահռելի հակասությունների առաջ այդ ծրագրերը լիբերալ բնույթ ունեին, բայց նա նկատում է հակասությունները, տեսնում է, որ մեծ քաղաքը իր մսաղացում ջարդում է աշխատավորի ոսկորները, գյուղից քաղաք թափված ղարիբներին նետելով հատակը։ Հայաստանի բոլոր ծայրերից քաղաք թափված թշվառների բազմությունը անխնա ոտնահարվում է, չունենալով փրկության և ոչ մի հույս:

1870-ական թվականների պայմաններում Րաֆֆին բանվորների ու կապիտալիստների փոխհարաբերության հարցը դիտում է բավական պրիմիտիվ տեսանկյունով։ Աա նրա թուլությունն էր։ Սակայն ուժեղ է նա իր հավատով ժողովրդի նկատմամբ, ուժեղ է նա, երբ մատնանշում և պատկերում է աղաղակող հակասությունները:

Րաֆֆին Բաքոսյանին տանում է Զեյթուն: «Զեյթունի լեռները խնկվում էին