Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ահա՛, ճաշակել է տալիս յուր թունավոր պտուղները... և այդ հիվանդությունը ևս նրա հետևանքն է...:

Հուրի Խան-Դայան, բոլորովին լցված արտասուքով, նրա ձայնը խեղդվում էր սրտի զեղմունքից. երկար նա սկսեց հեկեկալ և դառնապես լալ. մյուսները նույնպես սկսեցին սուգ անել։

Ներս մտան մի քանի տղամարդիկ, որոնց թվում էին պարոն Արամ Աշխարունին, պարոն Մելիքզադեն և անգլիացի բժիշկ մըստր Սեյսունը։ Բոլոր կանայք աներևութացան։ Բժիշկը մոտեցավ, բռնեց հիվանդի շնչերակը և սկսեց հարցուփորձել մահտեսի Ավետիսին։

Բայց հիվանդի զգայարանները անհանգիստ խառնակության մեջ էին, և նրա լեզուն չէր դադարում երևակայական խառնափնթոր պատկերներ արտահայտելուց։

«Ա՜հ... վիշապը.., դարձյա՜լ այն սարսափելի վիշապը ...։ Աստվա՜ծ իմ. դա չէ հեռանում ինձանից...։ Ահա Սալբին, ո՜րքան զվարթ է նա... նա աներկյուղ, մի քաջ աստվածուհու նման, եկել է օգնելու ինձ... եկ, Սալբի, եկ օգնիր ինձ...»։

Մի քանի րոպե լռությունից հետո, զառանցանքը դարձյալ շարունակվում` է.

— «Դեհ, իմ նազելի, դե՜հ, մի հարված ևս... ահա սատակեց նա... սատակեց վիշապը... բեր համբուրեմ քո նուրբ ձեռքերը, իմ նվազելի Պալլաս. դու քաջությամբ կռվեցար։...»։

Եվ նա սկսեց ավելի որոշակի ձայնով երգել.—

«Քնքուշ ձեռքերը հարեմին սիրուն`
«Հինան ներկում է վարդագույն-կարմիր.
«Նա այդ ձեռքերով հրապուրել գիտե`
«Ամուսին խանը, ջերմ, հեշտախնդիր:

«Բայց ես սիրում եմ արյունով ներկված`
«Նուրբ մատիկները իմ սիրուհիիս,
«Երբ որ նա ինձ հետ պատերազմում է
«Ոսոխների դեմ իմ անբախտ ազգիս»:


Նա դարձյալ լռեց։

Բժիշկը, հեռուն, խորհրդակցում էր պարոն Աշխարունու հետ հիվանդի մասին, նա դուրս բերեց յուր փոքրիկ կաշյա պարկից մի քանի տեսակ դարմաններ, պատվիրեց խմեցնելու կերպը, և ինքը դուրս գնաց, խոստանալով գալ կեսօրվա պահուն։

Միևնույն ժամանակ ներս մտավ Ռես Վասակյանը. նա թույլ