Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաբեություններսվ»[1]: «Թաթոսներ», «թաթոսականսւթյուն»-այսպիսի սատիրական անուն է տրվում բուժուական ինտելիգենցիային: Ծաղրված են ազգափրկիչ ծրագրեր հորինողները Կապիկյան, Լաբլաբով և այլ մականուններով, Բաքոսյանի տիպը Րաֆֆին այժմ նույնիսկ բացասական է նկարագրում, դիտելով նրան թաթոսների խմբում: Բուժուական ամորալ կենցաղի պատկերն է «Ակն ընդ ական» պատմվածքը, կապիտալին զինվորագրված հակաժողովրդական ինտելիգենցիայի այդ թվում և բժիշկների, զայրագին նկարագիրն է «Սպանդանոց» նովելը:

Ակնարկը, նովելը, պատմվածքը, քննադատությունը, հրապարակախոսությունը, առավելապես գեղարվեստական մեծ ձևը — վեպը, Րաֆֆին ի սպաս է դնում իրականության պատկերմանը, գեղարվեստական տիպական ընդհանրացված բնավորությունների ստեղծմանը: Ինքը վիպասանն ունեցել է իր գործի գիտակցությունը, իր նպատակի հստակ պատկերացումը, երբ ասել է թե՝ «Մեզանից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել մի մռայլ դասակարգի վրա, որ խավարի մեշ կեղեքում էր յուր զոհերին, և անհագ վամպիրի նման ծծում էր նրանց արյունը: Դա էր հարստահարիչ վաճառականների և վաշխառուների հասարակությունը, որ ոսկու փայլով սնգուրել էր յուր դեմքը, և մեծ հարգանք էր վայելում: Մենք պատառեցինք նրա ոսկեղեն դիմակը, մենք ցույց տվինք նրա այլանդակությունը...»[2]։

Անավարտ է «Մինն այսպես, մյուսը այնպես» վեպը: Կարելի է, իհարկե, կռահել, թե ինչպե՞ս կզարգանային և ի՞նչ վախճան կունենային գործողությունները: Բայց դա արդեն խոսում է հօգուտ այն բանի, որ պարզ ու որոշ է հեղինակի վերաբերմունքը դեպի իրականությունը: Վեպը հարուստ նյութ է տալիս դատելու շատ հիմնական հարցերի մասին, վեպի էջերում ընթերցողը գտնում է նուրբ դիտողություններ իրական կյանքի սոցիալական երևույթների վերաբերյալ: Հեղինակի նպատակն էլ այդ է — լայն կտավի վրա, սյուժետային տարրեր գծերով, բայց մի ամբողջության մեջ արտացոլել թագավորող բուրժուազիայի կյանքի ու կենցաղի հայտնի և անհայտ կողմերը, ավելի նրա վարագուրած ու գաղտնի կողմերը, կենտրոն ունենալով մի տիպ՝ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովին. որին ծնում է նախակուտակման էպոխան և որի դեմքը, կյանքը, առօրյան, հոգեբանությունը, մտածողությունը, անցյալը, ներկան, «դուրսը և ներսը», տակետակ ուսումնասիրած ուներ Րաֆֆին:

Ո՞վ է Արտեմ Պետրովիչը: Սա ևս նոր տիպ է, բուրժուական կենցաղի հետ առաջացած մի նոր այլանդակություն։ Սառնասիրտ, խորամանկ, հոգով ամենաչարչի մի մարդ, որ ազատ ելումուտ ունի բոլոր հարուստների տները և, միաժամանակ, սերտ կապ է պահպանում երիտասարդների հետ, ծառաներ է մատակարարում հարուստների ընտանիքներին և իր բարեկեցությունը ստեղծում է այս քարատեսակ մարդավաճառությամբ: Նա մասնակից է ծառաների գործերին, նրանց միջնորդն է գողությունների մեջ, տղամարդ-կավատ։ Սրա կեղտոտ առօրյան բազմաթիվ թելերով կապված է վեպի հերոս Աղա-Պերոնովի հետ:

Կարդում եք վեպի երկրորդ գլուխը։ Արտեմ Պետրովիչից բացի ընթերցողն այս գլխում ծանոթանում է մի այլ, դարձյալ նոր երևույթի հետ: Այրի- Քեթևտնը

  1. Րաֆֆի Երկերի ժողովածու, ութերորդ հատոր, էջ 248, Երևան, Հայպետ-հրատ, 1957 թ.
  2. Րաֆֆի, Երկերի ժողովածու, տասներորդ հատոր. էջ 160, Երևան, Հայպետհրատ, 1959 թ.