Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչ է հակադրում Րաֆֆին իր նկարագրած. իր կողմից քննադատված իրականությանը: Բանվորական հարցը Րաֆֆին լուծում է իբրև լիբերալ: Աղա Պարոնովին նա հակադրում է վաճառական Արուսյանին: Սա «արդարամիտ» և կրթված առևտրական է: Արամյանը, Քաջբերունին, Աննան հակադրված ես մանճուր Իվանիչին և նրա միջավայրին: Սրանք ազգայնության սկզբունքի պաշտպաններ են և ցարիզմի հրահրած ապազգայնացման քաղաքականության թշնամիներ: Ստեփանը և Միքայելը գալիս են, որ փոխարինեն մասիսյաններին: Նրանք «լուսավորյալ» կապիտալիզմի կողմնակիցներ են: «Հրաշա՜լի մահ» — հանգստացած իր վրդովմունքից, գրում է Ստեփանը հոր վախճանի առթիվ: Քավոր Պետ բոսը և Մուրադը վերածնվում են — նոր, մաքուր կյանքով ապրելու համար: Հեղինակի համակրանքը իր այս հերոսների կողմն է, նրանք արտահայտում են վիպասանի մտքերը: Րաֆֆին ուզում է հայ հասարակությունը դուրս բերել փողատիրության մղձավանջից, բայց չէր էլ նկատում, որ իր աոաջարկած դեզատոմսերով հաստատվելու էր կապիտալիզմի ավելի բարձր փուլը — կեղտից ու հակասություններից իբր «մաքրված» մի հասարակություն, որի մեջ կապիտալը կունենար նույն գերիշխող դիրքերը:

Սակայն Րաֆֆին չմնաց իր դեղատոմսերի շրջանակներում: Նույն «Խաչագողի հիշատակարանում», ցույց տալով վրացի Վասոյի, գնչուհի Նենեի, Ջալլադի, Համրի կերպարները, նա նկատել է տալիս տարբեր ժողովուրդների կյանքում գոյություն ունեցող սոցիալական հակասությունները, արտահայտում է իր համակրանքը սոցիալական չարիքի դեմ պայքարող մարդկանց հանդեպ, իսկ հասարակության ապագա կառուցվածքի և մարդու լիակատար ազատության հարցերում, Համրի բերանով, քարոզում է, աշխատանքի վճռական նշանակության գաղափարը: Աշխատանքը, հասարակության կյանքի պայմանների վերափոխումը, ըստ Րաֆֆու, պետք է փրկեն մարդուն ամենայն այլասերումից:

1880-ական թվականներին, իր նոր երկերում՝ «Ղարիբ մշեցին» և «Խազփուշ» պատմվածքներում, Րաֆֆին խորացնում է մեծ քաղաքի, բուրժուական հասարակության պատկերումը, Կ. Պոլսի պատկերն է «Ղարիբ մշեցին»՝ տրված լայն ֆոնի վրա, տարբեր ներկայացուցիչներով, կենտրոնում բեռնակիր Օհանը: Ճշգրիտ նկարագրված են սոցիալական շերտավորումը, տիրող խավերի մեղսալի միջավայրը: Բարդ է Օհանի տիպը, բարդ է նա իր անցումներով «ներքևից» վեր:

Դեմոկրատական զանգվածների աչքերով է նայում Րաֆֆին Կ. Պոլսի իրականությանը, հանում, դեն է գցում այն ծածկող վարագույրը, «Խազ փուշում» նա ավելի հեռու է գնում, պատկերում է բազմահազար աղքատների ելույթը ընդդեմ Թեհրանի տերերի: Կ. Պոլսի հետ մերկացվում է Թեհրանն իր ռեակցիոն ուժերով: «Խազ-փուշը» ցույց է տալիս, որ նրա հեղինակը կյանքի վերջում ավելի և ավելի շեշտված կերպով է արտահայտում իր սերը դեպի թշվառները:

***

Ծագում է ռուս-թուրքական պատերազմը: Ռուսաստանը, ռուu ժողովուրդն իր հերոս զավակների արյան գնով ազատագրում է Բալկանները Թուրքիայի բարբարոսական լծից: Մեծ էր նաև արևմտահայության ազատագրության հույսը: Մթնոլորտում իսկական ոգևորություն էր տիրում: