Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ մինչև պատերազմը սլավոնները բազմաթիվ ելույթներով և ապստամբություններսվ կռվել էին թուրքական բռնակալության դեմ հանուն իրենց ազգային անկախության։ Նրանց օրինակը պայքարի էր հանում հայերին։ Հայկական պրոգրեսիվ մամուլն էլ ամենաանկեղծ կերպով մեծարում էր Ռուսաստանի պատմական դերը ստրկացած ազգերի ազատագրության գործում։

Դեռ մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ և նրանից անմիջապես հետո հայ իրականության մեջ ևս աշխուժանում, զարգանում է ազատագրական շարժումն ու պայքարը։ Հայ հասարակության մեջ առաջանում են տարբեր խմբավորումներ ու «կուսակցություններ», որոնք տարբեր շահեր էին հետապնդում: Առանձնապես ակտիվ ելույթներ են ունենում Կ. Պոլսի և գավառի դեմոկրատական խավերը, պահանջելով արագորեն լուծել արևմտահայության ազատագրության հարցը։ Վանում և այլոuր ստեղծված գաղտնի և կիսագաղտնի միություններն ու ընկերությունները ազատագրական պայքարի արտահայտություններ էին։ Գյուղացիները բարձրացնում են իրենց բողոքի ձայնը՝ բեկական անլուր հալածանքների դեմ։ Վերստին աչքի ընկնող դեր է խաղում Զեյթունի գյուղացիությունը, որը 1878 թվականին նոր ապստամբություն է բարձրացնում թուրքական իշխանության դեմ։ Հայերի մեջ առաջ է գալիս կամավորական շարժում՝ օգնելու ռուսական բանակներին։ Նրանք ցնծությամբ են դիմավորում ռուսների առաջխաղացումը։

Ազատագրական շարժմանը մեծ օգնություն էր ցույց տալիս Արևելյան Հայաստանը։ Ազատագրության գաղափարով խանդավառված երիտասարդները թափանցում էին Արևմտյան Հայաստան՝ կռվելու թուրքական ռազմաֆեոդալական լծի դեմ։ Կովկասահայ մամուլը, հայկական պոեզիան, առանձնապես Ռ. Պատկանյանը բորբոքում էին պայքարի և ազատության գաղափարն ու զգացմունքները։

Հայ ռեակցիոն խավերը կասեցնում, արգելակում էին շարժումը, բուրժուական տարրերն ու բուրժուական մտավորականությունը շարժման մեջ որոնում էր իր դասակարգային շահերը, դիմումներ էին անում Արևմտյան Եվրոպայի կապիտալիստական երկրներին՝ իրենց ձեռքը վերցնելու «հայկական խնդիրը»։ Ազատագական շարժման մեջ արմատական դիրքեր էին գրավել գյուղացիությունը, առհասարակ դեմոկրատական խավերը, որոնք արևմտահայության փրկությունը տեսնում էին զինված ապստամբության և Ռուսաստանի կողմից ցույց տրվող վճռական օգնության մեջ։

Ռուսական բանակների առաջխաղացումն կենսական անհրաժեշտություն էր հատկապես այն պատճառով, որ թուրքական իշխանությունները սլավոնների ազատագրական ելույթները խեղդում էին արյան մեջ, տասնյակ գյուղեր, բնակավայրեր և մարդկանց ահագին բազմություններ յանիչարական սրի և կրակի զոհ էին դարձնում։

Ռուսաստանը վճռական հաղթանակներ տարավ։ Ռուսները հասան մինչև Կ. Պոլիս, մի կողմից, և մինչև էզրում, մյուս կողմից, գրավեցին Բաթումը։

Դավադրական դիրք է բռնում Անգլիան, առհասարակ Արևմտյան Եվրոպայի կապիտալիստական աշխարհը։ Սան-Ստեֆանոյի դաշնագրում «հայկական հարցը» ձևակերպվում է 16-րդ հոդվածով, Բեռլինի տրակտատում 61-րդ հոդվածով։ Հայ ժողովրդի ազատագրության գործն ընկնում է Անգլիայի, Բիսմարկի Գերմանիայի երախը, դառնում Արևմուտքի բուրժուական պետությունների արյունալի խաղերի