Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են տալիս, որ Րաֆֆին ձգտում է լայնացնել իր նկարագրություն նյութը, մտքի ուժով թափանցել վաղվա և ապագա իրականության մեջ:

«Խենթում» և «Ջալալեդդինում» գործողության վայրը Արևմտյան Հայաստանն է ռուս-թուրքական պատերազմից առաջ և պատերազմի օրերին: Շեշտված է հատկապես պատերազմի շրջանը։

Րաֆֆին, ամենաջերմ կերպով ձգտելով արևմտահայերի ազատագրությանը Թուրքական լծից, ուշի-ուշով ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանը. Թուրքիայի սոցիալական ու պետական կարգերը, Թուրքիայի տերիտորիայի վրա ապրող քրդական ցեղերին, այլ նաև «արևելյան» ու «հայկական» հարցերն իրենց միջազգային առումով։ Վիպասան Րաֆֆnւն ղեկավարում և առաջնորդում է հրապարակախոս Րաֆֆին:

Հրապարակախոսության մեջ, ապա նաև «Խենթում» և «Ջալալեդդինում» Րաֆֆին կրքոտ կերպով քննադատում է ֆեոդալական Թուրքիայի սոցիալ-պետական այլանդակ կարգերը, դրանց նեխվածությունը, տարածված կամայականությունն ու կաշառակերությունը և տարբեր ազգերի նկատմամբ կիրառվող պրովոկացիոն ու վայրագ ճնշումների քաղաքականությունը։ Թուրքիայում այլ ազգիների շահագործումն ու նրանց ամենատարրական իրավունքների ոտնահարումը Րաֆֆին նկարագրում է իրեն հատուկ հակաֆեոդալական դիրքերից, խորը սեր և ջերմ համակրանք արտահայտելով ֆեոդալիզմի թուրքական ձևի՝ ֆեոդալիզմի ամենավայրագ դրսևորումներից մեկի անթիվ և անհամար զոհերի նկատմամբ:

Հենց թուրքական ֆեոդալիզմն էր, որ զինում էր քրդական ցեղապետներին, Թուրքիայում թափառող քրդական բազմությանը և նրանց միջոցով ահ ու սարսափ տարածում ազգային ազատագրության ձգտող ժողովուրդների վրա։ Անգլիան իր հակառուսական քաղաքականության մեջ, հենվում էր ամենից առաջ թուրքական ու քրդական ֆեոդալական վերնախավերի վրա։ Այդպես առաջ եկավ 1877—1878 թվականներին Թուրքիայում զինված շեյխ Իբադուլլահի և շեյխ Ջալալեդդինի շարժումը, որը պատերազմի մեջ թևավորվում էր Թուրքիայի և Արևմտյան պետությունների պաշտպանությամբ և կրակի ու սրի էր մատնում ամենից առաջ հայ գյուղացիությանը։ Բոլորովին պատահական չէր այն, որ, ինչպես գրում է Րաֆֆին, «Ռուսաց հին ոխերիմ» Շամիլի որդի գեներալ-լեյտենանտ Շամիլը թշնամու բանակումն էր, սուլթանի սվիտայի համհարզը»։

Այս է պատճառը, որ «Խենթում» և «Ջալալեդդինում», բացի թուրքական ֆեոդալական-բեկական տարրերի նկարագրությունից, Րաֆֆին խոշոր տեղ է հատկացնում Իբադուլլահի և Ջալալեդդինի շարժմանը, դեռևս իր հրապարակախոսության մեջ ցույց տայով, որ այդ շեյխերը անարգել տիրում են այն գավառներին ուր հայ ժողովուրդը խաղաղ երկրագործ է։

«Խենթում» և «Ջալալեդդինում» ընդարձակ կերպով նկարագրված է արևմտահայ գյուղացիության թալանն ու կողոպուտը, նրա կործանումը, որը թուրքական ֆեոդալիզմի և քրդական ռեակցիոն շարժման հետևանք էր։ Օրեցօր հալվում, ապա և մոխիր էր դառնում հայ գյուղացու ինչքը և աշխատանքի արդյունքը:

Հրապարակախոսության մեջ Րաֆֆին կոնկրետ տվյալներ է քերում, իսկ