Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գեղարվեստական երկերում կենդանիորեն մարմնավորում է շեյխերի գործած բարբարոսությունները։

Րաֆֆին մերկացնում է այն գրությունը և այն քաղաքականությունը, ըստ որի նույն շեյխերը Թուրքիայի համար ավելին չէին, քան մի խրտվիլակ, որ պարզում էր նա արևմտյան պետությունների առաջ — սրանց հաճոյանալու նպատակով: Րաֆֆին հասկանում է նաև, թե ինչո՞ւ Անգլիան հայ ժողովրդի ազատագրության կողմնակիցը չէ, և թե ինչո՞ւ հայերը սիրում են Ռուսաստանը: Նա ասում է.— «Բայց անգլիացիք չուզեցին մտածել, որ եթե թուրքաց հայերը համակրությամբ էին վերաբերվում դեպի ռուսները, այդ ուներ յուր բնական պատճառները. նրանք տեսնում էին իրենց ազգակիցներին ռուսական Հայաստանում ավելի բարեբախտ վիճակի մեջ, մինչդեռ իրենք օրըստօրե մաշվում և ոչնչանում էին մի անկարգ և նենգամիտ կառավարության բարբարոսությունից։ Բայց հայերի վիճակը շատ չէր հետաքրքրում անգլիացիներին, նրանց մի ուրիշ բան էր հարկավոր — նրանց հարկավոր էր մի զորավոր պատնեշ, որ կանգնեցնեին ռուսների առջև...»[1]: Րաֆֆին ցույց է տալիս, որ անգլիական դիվանագիտությունը շեյխ Իրադուլլահի կողմնակիցն է: «...Աղբակա Բաշկալեի կողմերում,— գրում է Րաֆֆին,— շեյխ Իբադուլլահը ոչնչացրեց ավելի քան հիսուն հայոց գյուղեր և արժանացավ Վանի անգլիական կոնսուլի սիրալիր այցելությանը[2]։ Սակայն Րաֆֆին, միաժամանակ, տարբերություն է դնում շեյխերի ագրեսիվ քաղաքականության և քուրդ խաղաղասեր ցեղերի միջև։ «Հայոց զինյալ խմբերը,— գրում է հրապարակախոս Րաֆֆին,— մինչև անգամ պաշտպանում են քրդերի խաղաղասեր ցեղերին։ ... Այդ իսկ պատճառով քրդերից շատերը միացած են հայերի հետ և ավելի բարվոք են համարում կռվել ընդհանուր թշնամու դեմ, քան թե վնասել հայերին, որոնցից միշտ օգնություն և հավատարմություն են վայելած»։ Րաֆֆին ոգևորված է նրանով, որ հայկական ազատագրական շարժմանը, բացի քրդերից, միացել էին «Մար Շիմոնի քաջ ասորիները»[3]։ «Հայկական հարցի լուծման» իմպերիալիստական պլանը՝ Թուրքիայի ձեռքը այդ հարցը նետելը— Րաֆֆուն ստիպում է դատապարտել ամենից առաջ Թուրքիայի քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ: Րաֆֆին գրում է.— «Խոստանալ և չկատարել — այդ Թուրքիայի վաղեմի սովորությունն է: Իսկ բարիք խոստանալ և չարը գործադրել — այդ պահանջում է նրա այժմյան ամենախարդախ քաղաքականությունը»[4], «...Այժմ Թուրքիան աշխատում է հայկական խնդիրը խեղդելու նպատակով ոչնչացնել հայ տարրը»[5], «Թուրքիան խոստանում է վճռել հայոց հարցը չորս ամսվա մեջ: Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամիս հետո էլ Հայաստանում հայ չի մնա...[6]։

Սան-Ստեֆանոյի դաշնագրի 16-րդ հոդվածից հիասթափված հրապարակախոս Րաֆֆին հայերին երկու ճանապարհ է ցույց տալիս,— «Կամ իրանք էլ սլավոնական ցեղերի նման պետք է զենք վեր առնեին և փոխանակ իրանց տան

  1. Րաֆֆի, «Տաճկահայք», էջ 41—42
  2. 2 Նույն տեղը, էջ 43
  3. Նույն տեղը, էջ 53
  4. Րաֆֆի, Երկերի ժողովածու, տասներորդ հատոր, էջ 38, Երևան, Հայպետհրատ, 1959 թ.
  5. Նույն տեղը, էջ 39
  6. Նույն տեղը, էջ 40