Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Մինչ օրիորդ Սալբին գրում էր յուր նամակը յուր սիրողին, Ավազակյանց տանում անց էր կենում հետևյալ խոսակցությունը.

— Դուք չե՞ք հավատում, Ռե՛ս, նա կատարյալ դևիկ է,— խոսեց Սոլոմոն-բեկը։

— Ո՛չ, ձեր մարդիկը քաջություն չեն արած, եթե ոչ՝ խիստ դյուրին էր նրան հափշտակել,— պատասխանեց պարոն Վասակյանը։

— Իմ մարդիկը, դուք գիտեք, կարող են բռնել և հափշտակել կենդանի առյուծներ, կատաղած արջեր, բայց այդ սատանի ծիծ կերածը, կարծես թե աներևութացավ մեր միջից, որպես ուրվական:

— Արդեն անցել է, դուք կորուսիք հաջող միջոցը։

— Բայց ես կմեռնիմ հուսահատությունից...։

— Եթե դուք կընդունեք իմ խոսքերը, որսը դարձյալ մեր ձեռքումն է։

— Դուք միշտ հուսադրում եք, բայց...։ Եվ նրա ձայնը խեղդվեցավ շնչափողի մեջ։

— Անհամբերությունը սեփական է թուլասիրտ և փոքրոգի մարդիկներին, պետք է ունենալ մտքի հաստատություն և հեռատեսություն,— պատասխանեց պարոն Վասակյանը։

— Մինչև ե՞րբ...։

— Մինչև դուք հասած կլինիք ձեր նպատակին։

Սոլոմոն-բեկը լուռ կացավ։

— Գիտե՞ք, աղա,— առաջ տարավ պարոն Վասակյանը,— մեր մինչև այս րոպեիս խորհած բոլոր հնարքները՝ որսալու օրիորդ Սալբին, իզուր անցան։ Աշխարունու տանից մեզ օգուտ չեղավ։ Այժմ պետք է փոխել առաջին մտքերը և մտածել նոր հնարքներ: Մեր միմիայն հույսը, որ մնացել է, է նրա մայրը։ Մենք կսկսենք այսուհետև ներգործել նրա մոր վրա, երբ կարողացանք շահել նրա կամքը, այնուհետև ոչինչ չէ մնում նրա աղջկանը։ Տիկին Թարլանը ավելի ժլատ է, քան թե ջհուդ։ Դուք այդպես չսեղմեք ձեր քսակի բերանը. այսուհետև արծաթն պիտի լինի մեր լարած մեքենաների շարժառիթը։ Ես վաղուց մտածել եմ մի հնար, որով տիկին Թարլանը կարոտություն կունենա փողի, երբ այդ կատարված է, այնուհետև գործը կերթա յուր կարգով...: Մենք այժմ խիստ կարճ ժամանակ ունինք մեր ձեռքում... մի ամսից հետո մեր հույսը կորած