Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորովին նրան ընդդեմ լինելով, չէր կամենում՝ այս առարկայիս վրա զրույց լինի։ Բայց մելիքը ասաց.

— Այն զարհուրելի ղարաչի կինը միևնույն օրիորդ Սալբին էր, միայն կերպարանափոխված, որովհետև այդ դևի կաթ ծծած աղջիկը մի կատարյալ կախարդ է, նրան դյուրին է ընդունել ամեն կերպարանքներ և հարկավորված ժամանակ աներևութանալ։

Մելիքի պատասխանը, յուր սրտին խիստ մոտիկ լինելով, Ռեսը շուտով ուզեց հետևցնել նրանից մի ուրիշ եզրակացություն, թե մի կախարդ կին անվայել էր խանին, ասելով.— Ճշմարիտ է խոսում մելիքը, խան, այդ աղջիկը կատարյալ կախարդ է. նա ուսել է այդ արհեստը պարոն Աշխարունու վարժարանում, ուր սովորեցնում են կատարյալ կախարդություն։ Եվ այդ վարժարանի մասին պետք է ձեզ անհոգ չլինել, որովհետև այդ աղբյուրից բխում են այդ բոլոր չարությունները...։ Բայց թող մնա այդ, խոսքը փոխեց նա, վարժարանի համար կմտածենք հետո...։ Բայց այժմ, եթե կընդունեք ծառայիդ անկեղծ խորհուրդը, և ամենևին կամք չեմ տալիս ձեզ ունենալ մի այդպիսի վտանգավոր կախարդ կին։

— Ո՛չ, ո՛չ,— նրա խոսքը կտրեց մելիքը.— սկսյալ մեր պապերից, խաները միշտ իրավունք են ունեցել մեր ազգի գեղեցիկ արջիկներով զարդարել իրանց հարեմատունը. բոլորովին անխելքություն է մի այդպիսի սիրունը բաց թողնել։

Մելիքի խոսքերի մի փոքր ռոմանական ձևը, շարժելով խանի հեշտախտությունը, խոսեց նա.— ես երբեք բաց չեմ թողնելու օրիորդ Սալբին, մի անգամ տեսել եմ նրան դաշտում որսորդությանս Ժամանակ, և միշտ այսօր նրա սիրուն պատկերը չէ հեռանում իմ աչքերի առջեից։

Ռեսը լռեց, երբ նկատեց նրանց երկուսի կամքը միացան, բայց նա յուր հնարագիտությունից վստահ էր, թե օրիորդ Սալբիին, չէ թողնելու բացի Սոլոմոն-բեկից, գրկե մի այլ մարդ։

—Ի՞նչ պետք է արած օրիորդի մասին,— հարցրուց խանը։

— Ես կասեմ թե ինչ պետք է արած, միայն դրա ժամանակն չէ,— պատասխանեց մելիքը.— որովհետև, քանի այդ մարդը ապրում է մեր երկրի մեջ, դժվար է հափշտակել նրա ձեռքից նրա սիրուհին. դուք մտածեցեք նրա կորուստը, այնուհետև օրիորդը ձերն է։

Դուրս գալով խանի տանից, ճանապարհում մելիքին ասաց Ռեսը.— Աղա, դուք իզուր մտածում եք օրիորդ Սալբին տալ խանին