Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆ


Ա

18... թվականն էր։

Ամառնային արեգակը սաստիկ այրում էր դրսումը։ Պարսկաստանի Թեհրան քաղաքում մի հոյակապ ապարանք էր այն բախտավոր տներից մինն, ուր երկնքի բոցերը չէին թափանցում նույն ծամուն։ Այդ բնակարանը պատկանում էր մի իշխանի, որի երակներում վազում էր երևելի Նադիր-Շահի արյունը։

Ապարանքը բաժանված էր երկու մասն՝ դրսի—տուն և ներսի—տուն։ Առաջինի մեջ զետեղված էին՝ շահզադեի դիվանխանան, հյուրանոցը, ծառաների կացարանը և նրա տակում ստորերկրյա մթին զնդանում—բանտը։ Երկրորդ մասը պարունակում էր յուր մեջ հարեմխանան կանանց նվիրական կացարանը։ Նա բաժանված էր զանազան բակերով, որոնց ամեն մինի մեջ բնակվում էր մի առանձին հարեմ յուր աղախիններով և փոքրիկ մինչև տասն տարեկան տղա—սպասավորներով։ Դրախտն յուր բոլոր չքնաղությամբ հազիվ կարող էր մրցություն անել այդ բակերի ամեն մինի հետ։ Նրանք հովանավորված էին մշտականաչ ծառերով և ծաղիկներով, ուր վարդենին թագավորում էր բոլորի վրա։ Այնտեղ մեղմկուսական ժպիտով ծփում էին լճակները և արծաթափայլ ջուրը, մարմարյա շատրվաններից դեպի բարձր և բարձր արտահոսվելով, ցողուններ էր մարգարտյա կաթիլները, հարեմները ծովային ներեադների նման, հովասուն վաղորդյան պահուն,