Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորջորջող ռեակցիոն քննադատությունը ձգտել է պրոգրեսի առաջն առնել և նսեմացնել Րաֆֆու դերը այդ պրոգրեսի մեջ։

Ռեակցիոն բանակը Ռուսաստանում չէր հանդուրժում Ն. Գ. Չերնիշևսկու քննադատությունը և լուտանքներ էր թափում մեծ մտածողի հասցեին:

Այս առթիվ Լենինը գրել է. «Մենք հիշում ենք, թե ինչպես վելիկոռուսական դեմոկրատ Չերնիշևսկին, իր կյանքը նվիրելով ռևոլյուցիայի գործին, ասաց. «խեղճ ագգ, ստրուկների ազգ, վերևից մինչև ներքև ամենքը ստրուկ են»։ Հայտնի ու քողարկված ստրուկ-վելիկոռուսները (ստրուկներ ցարական միապետության նկատմամբ) չեն սիրում այս խոսքերը հիշել։ Իսկ մեր կարծիքով հայրենիքի հանդեպ ունեցած իսկական սիրո խոսքեր էին սրանք, սիրո, որը թախծում էր վելիկոռուսական բնակչության մասսաներում ռևոլյուցիոնության բացակայության հետևանքով։ Այն ժամանակ չկար այն։ Այժմ այն քիչ է, բայց այն արդեն կա»[1]։

Ո՛չ, Րաֆֆին «հայ ազգի վարկաբեկիչ գրողը չէր։ Նա սիրում է ժողովրդին, ամենայն անկեղծությամբ ցանկանում նրան լավագույն ապագա։

Այդ ապագայի պատկերն էլ գծում է Րաֆֆին «Խենթում» և «Կայծերում»: Վարդանի երազը և «Կայծերի» վերջաբանը նվիրված են ապագայի հարցերին։ Րաֆֆին իր մտքի ուժով, երևակայության մեջ ուզում է իմանալ, թե ո՞ւր կզարգանան իրական կյանքի հակասությունները, փորձում է տեսնել ազգային ազատագրությանը հաջորդող և՛ վաղվա օրը։ Նրա նախագծումների մեջ կան ցայտուն կողմեր: Վիպասանը երազել է դրախտային մի կյանք, ուր մարդը կապրի իր արդար վաստակով, չի լինի անգութ հարստահարիչը, զարգացած տեխնիկան ու բարձր քաղաքակրթությունը կտիրեն ամենուրեք, կվերափոխվի գյուղը, մանուկ սերունդը կապրի ուրախ և զվարթ։ Սակայն Րաֆֆու երազանքները ունեին և իրենց հակասությունները։ Մի կողմից, փայատիրական սկզբունքով կառուցված համայնատիրական հողագործության քարոզ, մյուս կողմից, առևտուր, ֆիզիկական ու մտավոր աշխատանքի միջև հակասության պահպանում: Մի կողմից, «հեղափոխությամբ» վերափոխված հասարակություն, մյուս կողմից, «Կայծերի» վերջաբանում, հաշտ և խաղաղ արդյունաբերող գործարանատեր և բանվոր, քրիստոնյա նահանգապետ, նախկին խաչագողները ևս վերածնված։ Վերածնվում են և Թովմաս էֆենդին, և տեր-Մարուքը, միայն թե նա այժմ և՛ քահանա է, և՛ բնագետ։ Մի կողմից, ազգերի ազատագրության, նրանց ինքնուրույնության գաղափարի կրքոտ պաշտպանություն, մյուս կողմից, քուրդ ժողովրդին հայ ժողովրդի մեջ տարրալուծելու նացիոնալիստական հայացք։ Նացիոնալիստական երանգավորումներ ունեն Րաֆֆու «Կայծերի» և այն տողերը, ուր նա սխալ ընդհանրացումներ է կատարում քուրդ ժողովրդի բնավորության վերաբերյալ, ուր «Ինչ է քուրդը և ինչ է թուրքը», «Ինչ է պարսիկը» գլուխներում այդպիսի ընդհանրացումներ է կատարում պարսկի և թուրքի իբրև հավիտենական դարձած հատկությունների մասին։ Մի կողմից, այն միտքը, որ հասարակական պայմանների փոփոխումով կփոխվի և մարդու կյանքը, բնավորությունը, մտածողությունը, մյուս կողմից, քրդի, պարսկի, թուրքի բնավորության նացիոնալիստական, հակապատմական բնութագիր։ Նացիոնալիստական տրամադրություններ էր հրահրում Րաֆֆին, երբ, դարձյալ հակասելով ինքն իրեն, չէր տեսնում թե ազգային ճնշման ենթակա քուրդն ու եզիդին, ինչպես նաև ուրիշ այլազգիներ,

  1. Վ. Ի. Լենին, Երկեր, հատ. 21, էջ 119, Հայպետհրատ, 1950 թ.: