Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կուղարկեմ քեզ Մեքկա, դու քեզ հետ կունենաս մի ամբողջ քարավան ծառաների և ստրուկների և կկատարես քո ուխտը։

—Աստված թող երկար կյանք պարգևե քեզ, տեր իմ,— պատասխանեց երիտասարդը և մոտեցավ համբուրելու ծերունու աջը։

Բայց զորապետը բռնեց նրա ձեռքից.— Խոստանու՞մ ես, որդի, որ հաջի դառնալեդ հետո կկատարես իմ կամքը։

Երիտասարդը կրկին շփոթվեցավ։ — Ասա՛, մի՛ ամաչի։

—Խոստանում եմ...— պատասխանեց Քերիմ-բեկն, իսկ այդ խոսքը կարծես այրեց նրա շրթունքը...

է

Սի քանի օր միայն անցել էր այդ խոսակցությունից.

Երեկոյան ժամն էր։ Մեչիդների բարձր մինարեթների գլխից լսելի էին լինում հարյուրավոր մուազինների (քարոզների) ազանի ձայներ, մինը գոռում էր, մյուսը կլկլացնում էր յուր ձայնը։ Այդ հնչումների ընդհանուր խռովության հետ՝ միախառնվելով քարանեյխանայի երեկոյան խոռոտոտոյի զռզռոցը, այգիներից յուրյանց բեռնով դարձող ավանակների անուշ մեղեդին — կազմում էին մի անախորժ ներդաշնակություն։

Խանութպանները բազարից շտապում էին դեպի տուն։ Նրանցից ոմանք յուրյանց թևքի տակին տանում էին մի քանի սանգակ, որը մի կտոր սառուց խոտով քարշ էր տված յուր ձեռքից, որն յուր քթի թաշկինակի մեջ կանաչի կամ միրգ էր տանում յուր երեխաներին։

Նույն ժամուն մի կին, ոտքից գլուխ փաթաթված կապույտ չարսավի մեջ, սպիտակ երեսկալով, մի մեծ կապոց թևքի տակին բռնած, միայնակ դիմում էր դեպի Ղազվինի-Դարվազեն։ Նա անցավ բազարից և կես ժամից հետո հասավ Սեր—Ասքերի տունը։

— Ո՞վ ես դու,— հարցրուց դռնապանը խռպոտ ձայնով, երբ կամենում էր կինը ներս մտնել։

—Քերիմ—բեկի համար լվացք եմ տանում,— պատասխանեց անծանոթը, ցույց տալով թևքի տակի կապոցը։

—Անցե՛ք, բեկը այժմ յուր սենյակումն է,— ասաց դռնապանը։

Կինը ներս մտավ։ Փոքրիկ սպասավորից որ հանդիպեց նրան