Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապրում են դասակարգային հակասությունների, շահագործման ու սոցիալական կեղեքման պայմաններում։ Ակներևորեն հակասական էր Րաֆֆու և ա՛յն դատողությունը, ըստ որի իբր թշնամիներ են հայ աշխատավորը և այլազգի աշխատավորները։ Որոշ դեպքերում Րաֆֆին տուրք էր տալիս ազգային բացառիկության նացիոնալիստական տրամադրությանը ևս։ Երիտասարդ հասակում, 1850-1860-ական թվականներին, քննադատելով ներկան, Րաֆֆին իդեալականացնում էր անցյալը, հեռավոր անցյալում չտեսնելով հակասություններ, ինչպիսին նա տեսավ և նկարագրեց իր ներկայում, նացիոնալիստական այս հայացքները և տրամադրությունները, իհարկե, պատահական չէին։ Նրանք իրենց արմատներով հասնում էին ազգային ազատագրության մեջ դրսևորվող բուրժուական գաղափարախոսությանը, որի ազդեցությունն էլ անդրադարձնում էր Րաֆֆին, երբ հրապարակ էր բերում ճնշող և ճնշված ազգերի փոխհարաբերությունների հարցը։ Շուկան այն առաջին դպրոցն էր, ուր բուրժուազիան նացիոնալիզմ էր սովորում: Վերելք ապրող կապիտալիզմի էպոխայում հայ բուրժուազիան ևս իր աշխարհայացքին նացիոնալիստական բնույթ էր տալիս։ Դա բուրժուական-նացիոնալիզմ էր, որը հրահրվում էր ակտիվ կերպով։

1850-1870-1880-ական թվականներին հանդես եկող Րաֆֆին, արտացոլելով ճնշված հայ ժողովրդի կյանքն ու ձգտումները, միաժամանակ բերում էր իր հետ համադեմոկրատական բովանդակություն, և դա էր նրա խոշոր ծառայությունը։ «Ճնշված ազգի յուրաքանչյուր բուրժուական նացիոնալիզմի մեջ կա համադեմոկրատական բովանդակություն ընդդեմ ճնշման, և հենց այդ բովանդակությունն է, որ մենք անպայման պաշտպանում ենք, խիստ զատելով իր ազգային բացառիկության ձգտումը...»[1]։

Րաֆֆին իբրև գեղագետ, ստեղծում է և՛ այնպիսի կերպարներ, քարոզում է և՛ այնպիսի մտքեր, որոնք վկայում են նրա լուրջ, բարեկամական և հումանիստական վերաբերմունքի մասին դեպի զանազան ժողովուրդները։ Նույն «Խենթում» և «Ջալալեդդինում» Րաֆֆին կերտում է շատ համակրելի քրդուհու՝ Ջավոյի, Օմար աղայի, Սարհատի ընկեր քուրդ Մըստոյի կերպարները, նկատել է տալիս, թե ինչպես հայերը և քրդերը ապրել են որպես բարեկամներ։ Րաֆֆին, որ բարձր է գնահատում քրդական ժողովրդի բանահյուսությունը, միաժամանակ, մտածում է քուրդ ժողովրդի կյանքի պայմանների վերափոխության մասին։ «Խենթում» քրդուհու վերաբերյալ Վարդանն է ասում, որ, եթե «դու կրթված լինեիր, կյանքի այլ պայմանների մեջ, քո այդ հարուստ ձիրքերով կլինեիր մարդկության հրաշալիքը»։

«Կայծերում» հեղինակը ընդգծում է այն միտքը, որ Պարսկաստանում և Թուրքիայում ապրող այլ ժողովուրդներ՝ ասորիներ, եզիդիներ, քրդեր և այլն - ազատության կարոտ են, նրանք էլ պետք է ստանան ազատություն, անկախություն ու դրանով էլ հայ ժողովրդին բախտակից են։ Քրդերը և այլ ժողովուրդների ներկայացուցիչներ առաջարկում են հայերին միասին կռվել ընդհանուր թշնամու թուրքական բռնակալության դեմ, «Խենթում» Բայազետը պաշտպանում են, ըստ Րաֆֆու, ռուսները, հայերը և նրանց միացած թուրքական որոշ խմբեր։ «Հարեմ» վեպում, ուր չափազանց ուժեղ գույներով է տրված պարսկական ֆեոդալական բռնակալության պատկերը, Րաֆֆին սիրով ու ջերմությամբ

  1. Վ․ Ի․ Լենին, Երկեր, հատ․ 20, էջ 513