Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է նկարագրում նույն բռնակալության թշնամի պարսիկ բանաստեղծ Միրզա-Շաֆուն, գերի վրացուհուն, ստրկուհի խափշիկին և այլ ազգությունների ստրկացված մարդկանց։ Վիպասանի համար սիրելի դեմքեր են գնչուհի Նենեն, վրացի Վասոն՝ «Խաչագողի հիշատակարանում»։ Որպիսի՜ սիրով է կերտել Րաֆֆին պարսկուհի Վորմիզդուխտի և Անհուշ բերդի շինարար, լեգենդար Ֆարհատի կերպարները «Սամվելում»։ Խոր համակրանք, իսկական բարեկամություն է զգացել Րաֆֆին դեպի պարսիկ ժողովուրդը, երբ մեծ շնչով պատկերել է լյումպեն զանգվածների-խազ֊փուշների ապստամբությունն ընդդեմ շահագործողների։

Ապագա մարդկության մեջ երիտասարդ Րաֆֆին տեսել է ազգերի միություն, ազգերի մի խաղաղ գերդաստան, ուր չեն լինի նրանց թշնամացնող պայմանները։ Հասուն շրջանում, Րաֆֆին կերտում է բազմաթիվ ժողովուրդների ներկայացուցիչների համակրելի կերպարներ - օբյեկտիվ, ջերմագին վերաբերմունք ցույց տալով նրանց հանդեպ։ Ու եթե Րաֆֆին «Կայծերում» խոսում է այն մասին, որ Ասլանը և նրա ընկերները կրթություն են ստանում Ամերիկայում, վիպասանը հասկանում է, որ անցյալ դարի կեսերին նույն երկրում ընթացող քաղաքական պայքարը ուղղված է եղել ամերիկյան ստրկատերերի դեմ, նեգրերի ստրկության դեմ և դա, այդ շարժումը պրոգրեսիվ է։ Այս մասին որոշակի ակնարկվում է նաև «Ոսկի աքաղաղում»։ Ներկայիս Ամերիկայի տերերը Լինկոլնի թշնամիներն են, պրոգրեսի թշնամիներ։ Րաֆֆին տեսնում է պրոգրեսիվ շարժումը, համակրում է նրան, ուղղելով իր ատելությունը ընդդեմ սուլթանի արյունոտ ռեժիմի, ընդդեմ ֆեոդալական բռնակալության։

«Մարքսիստները,- գրում է Լենինը,- երբեք չեն բացասել ֆեոդալական֊աբսոլյուտիստական ուժերի դեմ մղվող բուրժուական-ազգային ազատագրական շարժումների պրոգրեսիվությունը»[1]։

Րաֆֆին դրսևորում է հայ ազգային-ազատագրական շարժման համադեմոկրատական բովանդակությունը, ինքը ևս ապրում է հայ հասարակության զարգացման բուրժուադեմոկրատական էտապում, կանգնում է պրոգրեսիվ գաղափարական դիրքերի վրա, շարժում է հայ հասարակական միտքը, ազդում է նրա վրա։

Հայ հասարակության սոցիալական կյանքի երևույթների ու պրոբլեմների արտացոլմամբ, այդ պրոբլեմներին տրված իր լուծումներով և թե ազգային ազատագրական շարժման գաղափարներով վիպասանն արտահայտում է հայ բուրժուական դեմոկրատիայի իղձերն ու ձգտումները. իբրև գրող, նա դրսևորում է հարազատ ժողովրդի բուռն ցանկությունը՝ ֆեոդալական կապանքները թոթափելու ազատության ու անկախության հասնելու նրա պրոգրեսիվ շարժման մեջ։

***

Րաֆֆու ստեղծագործության վերջին շրջանում ընդգծվում է պատմական թեմատիկան։

Նա արդեն հեռացել էր «Մշակից», Արծրունուն տալով «բուրժուա խմբագիր» անունը, համարելով նրան մտքերի վրա բռնացող անձնավորություն։ Թարմ,

  1. Վ․ Ի․ Լենին, Երկեր հատ․ 21, էջ 167, Հայպետհրատ, Երևան, 1950 թ․