Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա վրձինը խփում է կտավին լայն ու մեծ հարվածներով, ստեղծում վերին աստիճանի գունեղ և շքեղ պատկերներ։ Բնության և ռազմի տեսարանների րաֆֆիական նկարագրությունները վառում են ընթերցողի երևակայությունը, առհասարակ նկարագրության մեջ նրա գրիչն անսահման ազդեցիկ է։ Այդ ազդեցության հասնում է Րաֆֆին դրամատիզմով հագեցած սյուժեներով, սրանց բազմաճյուղ զարգացումով, միշտ լարված գործողության պատկերումով։ Գործողությունների խորհրդավոր սկիզբը, խորհրդավոր դրությունների ստեղծումը, շատ ուժեղ հակադրությունների և մեծ դեպքերի նկարագրությունը, հակադիր բանակներին պատկանող մարդկանց բախում սրում, հափշտակում են ընթերցողի միտքը և ուշադրությունը։

Հարյուրավոր կերպարներ է ստեղծել Րաֆֆին։ Կերպարների կերտման մեջ նա հասել է մեծ վարպետության։ Րաֆֆին գրել է գերազանցապես գրական լեզվով։ Վիպասանը լավ է զգացել, որ իբրև ազգ կազմավորվող ժողովրդին անհրաժեշտ է ընդհանուր լեզու ունենալ, չի կարելի բարբաոներին դիմեք, երբ կա ազգային ազատագրության գաղափարը, երբ լեզուն կոչված է նպաստել այդ գաղափարի իրականացմանը։ Պարսկահայ կյանքին վերաբերող պատմվածքներում և վեպերում նա խուսափում է իրեն քաջ հայտնի պարսկահայ բարբառից և դիմում է բարբաոներին միայն այն դեպքերում, երբ նկարագրում է տեղական բնույթ ունեցող կենցաղը։ Իսկ «Հյուսիսափայլի», Նալբանդյանի լեզվից հետո առավելապես անհրաժեշտ էր գրական լեզվին հետևել, և Րաֆֆին օգտագործում է նախ և առաջ գրական լեզուն, այն դարձնում է վեպի լեզու, տալիս է նրան հստակություն պարզություն, նկարագրելու ուժ, Րաֆֆու ֆրազը, նախադասությունը միշտ ավարտված է, դիպուկ, մատչելի, հարվածող, Րաֆֆին իր լեզվով կարդալ սովորեցրեց, կապեց իրեն հետ ընթերցողին։

Կերպարի կերտման արվեստում Րաֆֆին իրականացնում է արտահայտչական բազմազան միջոցներ։ Ամենից աոաջ նա կերպարի մեջ ընդգծում է նրան հատուկ գաղափարը, կերպարը դարձնում դրա մարմնավորումը, դնում է կերպարը գործողությունների մեջ։ Ու եթե «Սալբիում» նա դեռ կոնկրետ բնավորություններ չի ստեղծում, ռեալիստական վեպերում ու պատմվածքներում նկարագրություններն արդեն կոնկրետ են, շոշափելի, կերպարաները տիպական հատկություններ ունեն Մասիսյանը, Ճանճուր Իվանիչը, քավոր Պետրոսը այդպիսին են, Հաճախ է պատահում, որ Րաֆֆին իր հերոսներին օժտում է ռոմանտիկական գծերով, դարձնում նրանց իր ձայնափողը, որևէ գաղափարի քարոզիչ, բաժանում է նրանք սևի ե սպիտակի, լույսի և խավարի հատկություններով, չարը կամ բարին մարմնավորելու ռոմանտիկական սկզբունքով։ Այսպիսի դեպքերում նա հոգեբանական վիճակներ չի ստեղծում, հերոսների ներքին աշխարհով չի զբաղվում, Դրա փոխարեն նա ձգտում է ընդգծել կերպարը՝ նրա մի հիմնական հատկությամբ։ Բայց Րաֆֆու արվեստի ուժը հենց այն է, որ նա հասնում է կերպարի բացարձակ որոշակիության, դարձնելով նրան պարզ՝ իր էությամբ և մատչելի՝ իր ընթերցողին, Րաֆֆին դրական հերոսների կերտման արվեստագետ է եղել, ստեղծել է հմայիչ, ազդող, ընթերցողին առաջնորդող ու ոգևորող դեմքեր, Գեղեցիկը, ըստ Րաֆֆու. հերոսությունն է, գեղեցիկ մարդը հերոս և հայրենասեր մարդն է։

Րաֆֆին գեղարվեստական խոսքի խոշորագույն վարպետ է, հայ գրականության կլասիկ մեծ դեմքերից մեկը։ Հանճարեղ Լենինի զինակից և աշակերտ Ստ. Շահումյանը դեռևս 1902 թվականին ասել է-«Մեր կարծիքով, նա՝ ով