Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլորվելուց հետո, խլեցին Նազանիին և աներևութացան մերձակա սարերի հետքում։

Քանի րոպեից հետո Ս... գյուղը կորավ ծխի մեջ և հրդեհն սկսեց ճարակել խեղճ շինականների խրճիթները։

— Խանի բարկության պատիժը լրացավ...:



Մի ամսից հետո, Տաճկաստանի Մոկաց աշխարհի գյուղերում, փոքրիկ մատուռի մեջ, սեղանի առջև ուրախ դեմքերով կանգնած էին հարս ու փեսա։ Շինական քահանան կատարում էր նրանց պսակը։ Ամուսնացուներից մինը Թոմասն էր, մյուսը օրիորդ Նազանին, իսկ խաչեղբայրը՝ փեսայի մտերիմ ընկերը—Սարգիսը։ Այդ ուրախալի հանդիսին ներկա էր հարսի քաջասիրտ եղբայրը՝ Մելքոնը...: