Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Գժվել ես, աղջի, մելիքի նման մարդը քեզ վրա պսակվի, դու չե՜ս ուզի, այդ ի՞նչ խելք է։

Օրիորդի գունատվտծ դեմքը ավելի տխրեց և նա պատասխանեց.

—Ես չեմ կարող, Ջավահի'ր, ես չեմ կարող ուզել նրան։

— Հո՜ղը սարսաղ գլխիդ,—նրա խոսքը արհամարհանոք կտրեց հարսը։ —Գիտե՞ս, ի՛նչ շորեր կհագցնի քեզ, գիտե՜ս, ինչպես կպահե քեզ։

— Եթե ինձ ոսկու և արծաթի մեջ պահի, էլի չեմ կարող նրան սիրել։

— Հո՜ղը դատարկ գլխիդ,—դարձյալ կրկնեց Ջավահիրը։ —Ես գիտեմ, դու էլ սրտումդ դարդ ունիս։

Օրիորդը կարմրեց։

— Ես ոչինչ դարդ չունեմ,— ասաց նա մեղմ ձայնով:

— Չէ', չունես․․․ դու Ալեքսանին սիրում ես,—նրա խոսքը կտրեց հարսը։

Օրիորդը ավելի շփոթվեցավ։

— Այդպես չէ՞, դե' ասա', դե ասա',—կրկնեց Ջավահիրը։

— Ես միտք չունեմ մարդու գնալու,— պատասխանեց համեստությամբ Հռիփսիմեն։

— Կո՜ւյս պիտի դաոնաս, ինչ է։

—Ես գիտեմ․․․

— Գրո՜ղը տանի քեզ պես սարսաղը... հայրդ, մայրդ քեզ մելիքին տալեն հետո, դու ինչ կարոդ ես անել։

Օրիորդի աչքերում նկատվեցավ բարկության նման մի բան, և նա դոշեց.

— Ես ինձ կխեղդեմ...

— Գնամ մորդ ասեմ,— սպառնական կերպով ասաց հարսը։

Լսելով վերջին խոսքերը, օրիորդը դարձյալ մեղմացավ և, բռնելով Ջավահիրի ձեռքը, ասաց նրան ողորմելի ձայնով.

— Հարսի ջան, քո հոգուն մատաղ, աղաչում եմ քեզ, դու մորս ոչինչ մի՛ ասա, հայրս լսե, ինձ կսպանե... ասա մորս, ես ուխտ եմ դրել ինձ վրա, մինչև քսան տարեկան չդառնամ, մարդի չպիտի գնամ... Ասա՛ մորս դեռ սպասեն... ինձ մելիքին չտան...։ Ջավահիրը, տեսնելով օրիորդի արտասուքը, զգաց նրա սրրտի դառն վրդովմունքը, և գրկեց նրան ասելով.

— Հռիփսիմե ջան, ես իմանում եմ քո սրտի դարդը... ես մորդ ոչինչ չեմ ասի...