Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի մասը վեր առավ նրա պարտքի տոկոսի փոխարեն, կալի մեջ մնար միայն հարդը և այնքան ցորեն, որ չէր բավական խեղճ երկրագործի նույն ձմեռվա ապրուստին։

Կոտրած սրտով խեղճ աշխատավորը դարձավ յուր տունը։

— Ինչո՞ւ այդպես տխուր ես դու,— հարցրուց նրա կինը։

— Այնպես, քեփս տեղը չէ... — պատասխանեց Մարտիրոսը:

— Ասա՛, ի՞նչ է պատահել, հիվա՞նդ ես, ինչ է:

— Էհ Էլի ի՛նչ պետք է լինի, ամբողջ տարին աշխատեցի. մաշվեցա, վերջապես էլի դատարկ մնացի։

Եվ Մարտիրոսը պատմեց յուր կնոջը, թե որպես այն օր կոդոպտեցին իրան։

— Գոնյա՛ պարտքդ թափեցի՞ր,— հարցրուց կինը։

— Պարտքը մնաց էլի այնպես, որպես կար,-պատասխանեց Մարտիրոսը խորին հոգոց հանելով։

— Հիմա ի՞նչ պետք է անես։

-Տեսնենք, գուցե եկող տարի, աստված հաջողե, կարողանամ աշխատել և տալ։

Անցան մի քանի գարուններ, անցան մի քանի աշուններ։

Գյուղից դուրս, յուր փոքրիկ երեխան կուրծքին սեղմած կանգնած էր Սոնան։ Նա, արտասուքը աչքերում, ճանապարհ էր դնում յուր ամուսինը դեպի օտար աշխարհ:

— Կգնամ, Սոնա, երկրե երկիր ման կգամ, կմաշվեմ, կտրորվեմ, փող կվաստակեմ և կազատեմ քեզ և իմ երեխան պարտատերից,— ասաց խեղճ գյուղացին և, համբուրելով յուր աղի երեսը. հեռացավ դեպի պանդխտություն։

Մութ գիշեր էր։

Միայնակ և տխուր յուր խրճիթում նստած էր Սոնան, նա անհամբերությամբ սպասում էր յուր եղբորը՝ Ղազարին որ ամեն` գիշեր գալիս էր այնտեղ քնելու, յուր քրոջը միայնակ չթողնելու համար։

— Ա՜խ, ի՛նչ եղավ, չեկավ, նա այսքան չէր ուշանում...— ասաց կինը համբերությամբ։

Նույն ժամուն մի քանի սև կետեր, ուրվականների նման` պտտվում էին Սոնայի խրճիթի չորս կողմով։