Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրորոցից առնելով յուր երեխան, խրճիթի մյուս դռնով դուրս թռավ և արծվի արադությամբ աներևութացավ գիշերային խավարի մեջ։

Նեղ ձորի միջով միայնակ փախչում էր Սոնան դեպի մերձակա գյուղը։

Փոքրիկ տղան, որ սեղմել էր յուր կուրծքին, ցավալի կերպով ճչում էր։

Նա նկատեց մերձակա լեռան կողքին լույսի նշույլներ և սկսեց դիմել դեպի այն կողմը։

— Վերջապես հասա,— ասաց նա մի փոքր ոգևորվելով, մոտեցավ մի խրճիթի դռանը, և սկսավ զարկել նրան։

Ճրագը ձեռին դուռը բաց արավ մի ծերունի և, տեսնելով անակնկալ հյուրին, սարսափելով գոչեց.

— Վա՜հ, Սոնա, դու ես...

— Ես եմ,— պատասխանեց կինը և ներս մտավ։

Ծերունին նրա հայրն էր։ Քանի րոպեից հետո ամբողջ գերդաստանը զարթնեցան և շրջապատեցին Սոնային գիտենալու նրա այդպիսի անակնկալ գալստյան պատճառը։

— Արյո՜ւն... — կոչեց ծերունի հայրը զարհուրելով։

— Ես մարդ սպանեցի,— ձայն տվեց Սոնան։

Հանկարծ ներս մտան սպանվածի ծառաները և բռնեցին բոլորին։

— Մենք կորա՞նք... կոչեցին բոլորը միաձայն...