Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րոպեական մտատանջությունից հետո,— մտածեցե՛ք, որ ես աղքատ եմ և մինչև այսօր չեմ տնօրինել ինձ որևիցե ասպարեզ։

«Օրիորդը մոտ եկավ, բռնեց վարժապետի ձեռքը։

— Ես խնդրում եմ ձեզ, ես աղաչում եմ ձեզ, մի՛ գնացեք,— ասաց նա և նույն վայրկենում նրա աչքերից գլորվեցան արտասուքի խոշոր և խոշոր կաթիլներ...

«Տիրեց երկու կողմից ևս լռություն...

«Այդ այն խորհրդական րոպեներից մինն էր, երբ լեզուներն այլևս չեն զորում արտահայտել հոգու զգացմունքներն, այլ սրտերը գաղտնի կերպով հասկանում են միմյանց...

«Արևը վաղուց արդեն քաշել էր յուր վերջին ճառագայթները։ Նրանք ամենևին չէին նկատել, որ հովանոցի մեջ տիրում էր մթին խավար։

«Մի էլեկտրական ցնցում սթափեց վարժապետին յուր խորին հոգեզմայլությունից, երբ նա զգաց, որ օրիորդի շրթունքը ջերմ կերպով սեղմվեցան իրենների վրա...

Ե

Բժշկապետն, որ խորին ուշադրությամբ լսում էր երիտասարդին, ընդհատեց նրա խոսքը, ասելով՝

— Ես չեմ սխալվում կարծելով, որ հիշյալ վարժապետը դուք լինելու եք, պարո՛ն։

Երիտասարդ Արեսյանն ո՛չինչ չպատասխանեց, բայց նրա լռության մեջ նշմարվում էր այն խոստովանությունը, թե բժշկապետի նկատողությունը հեռու չէ ճշմարտությունից։

- Շարունակեցե՛ք, խնդրեմ,— ասաց բժշկապետը, չկամենալով ավելի վրդովել նրան։

Երիտասարդը շարունակեց.

«Երբ ես սթափվեցա, պարոն բժշկապետ, իսկույն զգացի, որ կապված եմ մի աննկատելի շղթայով,— դա սիրո անխզելի շղթան էր, որի ամեն մի օղակները տարիներով դարբնվել էին բոցավառված սրտի կրակի մեջ... Ես ուրախ էի, ես երջանիկ համարում էի ինձ, մտածելով, թե Սոնան սիրում էր ինձ... Դեպի գավառը գնալու դիտավորությունս բոլորովին փոխեցի, վճռելով միշտ Սոնայի մոտ մնալ և նրանով բախտավոր լինել...

«Բայց դեռ չգիտեի և գուշակել անգամ կարող չէի, թե սատանան