Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՄԱՀ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑԻ

ՄԻՇՏ ՕՐՀՆՅԱԼ

ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԽՈՐԻՆ ՄԵԾԱՐԱՆՔՈՎ

ՆՎԵՐ

Ինձ քաղցր էր այդ պաշտելի Տղամարդի հավիտենական հիշատակը հարգել՝ իմ աշխատությանց երախայրիքն նորան ընծայելով: Թեպետ «Սալբի»-ի հեղինակը չէ ունեցել պատվելի Հանգուցելո հետ խիստ մոտավոր ծանոթություն, բայց քանի կա և կա՛պրի հայոց լեզուն և գրականությունն, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը:

Հեղինակը

Սալմաստ, 1867