Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարցրուց.— Ի՞նչի քա'։ Գանա կիրակնամուտ գիշերին էլ յի՞տ կու նրնկնին ժամիցը։

— Է՞հ, ինչ անիմ, Մաքթաղ ջան, խղճութինը դժար բան է,— հոգոց հանելով պատասխանեց Շուշանը։— Էսօր առուտեմեն կցած մատնիրս տրորվեցան շատ լվացք անելեմեն։ Իմ Նատոն էլ ջիր չի պոծի ութո քսելը։

Լսելով Նատոյի անունը մի նոր միտք ծագեց Մաքթաղի գլխում։ Նա փոխեց յուր խոսքը։

— Լավ արիր, վուր միտս բերիր, ասա' թե քու աստուծը կու սիրիս, ո՞վ է էն ջհել տղեն, վուր չուստ֊չուստ ձիր տունն է գալիս։

Շուշանը փոքր֊ինչ շփոթվեցավ․

— Ղարիբ օքմին է, Մաքթաղ ջան, էնպես գալիս է էլի՛. խան լվացք է բերում, խան կարկատան է բերում, շատ գամ էլ գալիս է էնպես խոսելու։

— Ո՞վ է, վու՞ր տղանցի է։

— Ղարաբաղցի է, Մաքթաղ ջան, մինծ մարթու վուրթի է՝ կի։ Ինքն ասում է, վուր հերն էնդի մելիք է. շատ փուղ ունի, ասում է, բաղ, բաղչա, մուլքեր ունի, կոսե։

Այդ խոսքերը շարժեցին Մաքթաղի զարմացքը:

— Լա՛վ,— ասաց նա,— թե վուր էդենց մարթու վուրթի է, բաս ինչի է միո քաղքումը պարապ թրև գալիս։

— Չիմ իմանում, Մաքթաղ ջան, իրան վուր հարցնում իս ասում է միթոմ հորմեն խռովիլ է ու միր քաղաքն է էկի։ Հերը կի հենց մի գլուխ գրում է՝ վուրթի ջան, հերի՛ք մնաս ղարիբ երկրումը, թող արի , տուն ու տեղիդ տիրութին արա. ամա ինքն կի՛ չէ գնում։

— Բաս էստեղ ի՞նչ պիտի շինի։

— Ասում է մաղազիա պիտիմ բաց անի, վուր լավ-լավ ապրանքնիր ծախեմ։

— Իժում փող ունե՞։

— Հիմի չունե, ամա ասում է, էնքան կու մնամ, ինչկլի հերս մեռնի, իժում կեհամ, նրա մուլքերը կու ծախիմ փող կու շինիմ։ Մաքթաղի խոժոռ դեմքի ծալքերը շարժվեցան մի հեգնական ծիծաղով։— Էդ լա՜վ բան է, Շուշան ջան, բաս դու աղոթք արա, վուր շուտ մեռնի։

— Վո՞ւնց թե աղոթք անիմ,— շփոթվելով հարցրուց Շուշանը,

— Էլ ի՛նչ ասիլ կուզե, պիտի աստծուն աղաչանք անիս, վուր մուրազիդ շատ հասնիս...