Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է։

— Լավ ես ասում, Գրիգոր,— կտրեց Շուշանն ամուսնի խոսքն.— ես էլ գիտեմ վուր էդենց է, ամա անիծվի՛ հիմիկվա ադաթը... Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ... Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է։ Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քո, ուրագով միր օրական հացը դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տալ։ Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում։ Դե՛, արի դու փուղ ու բաժինք բե՛ր, վուր աղջիկդ իրա ուզած մարգին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես։ Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գրտես վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում։ Անիծվի՛ էդենց ադաթը... Հիմա ձլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ տղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ։ Հիմա դուն ինձ ասա՛, ա՛ մարդ, կուլի՝ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թող տանք։

Շուշանի այդ երկար մոնոլոգը դարձյալ չկարողացավ հանգստացնել նրա ամուսնին և նա պատասխանեց.

— Էդ ամենը դրուստ ես ասում, Շուշան. ամա դուն են ասա՛, թե կնկան ի՛նչով պիտի պահե. դուն մեկ մուքթա փեսա ես գթի, որի ջիբերը գլխիցը ավելի դատարկ է։

— Ի՞նչ է ասում, քա՛, ախար փուղավոր մարթու վուրթի է, հորես հերը կու մեռնի ու դովլաթն իրան կու մնա,— ասաց Շուշանն ինքնաբավական հուսով։

— Բալքա շուտ չմեռավ։

— Չմեռավ մինք կու պահենք, տանու-փեսա կշինենք։

— Էդ լա՛վ է... — հեգնորեն պատասխանեց ուստա Գրիգորը:

— Թե վուր վատ ըլի ինձանից պահանջի,— ասաց կինը,— դուն գործ չունիս։

— Ես չնշնված տղին իմ տուն չեմ թողնի։

— Իմ ուզածն էլ էդի է գալի է՛, ախար, ա՛ մարդ, դուն չես թողնում, վուր էս բանը գլուխ բերեմ։

— Ես էդ գործեմեն իմ ձեռները լվացի, ես կնկտերանց բազառին խառնվելու գլուխ չունիմ,— ասաց ուստա Գրիգորը և տնից դուրս գնաց, մոտեցավ մի խումբ մարզիկների, որոնք մի պատի ստորոտը նստած, արևի շվարի դեմ, զրից էին անում։