Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՍԱԼԲԻ»

«Սալբին» հեղինակի վաղ շրջանի ամենածավալուն ստեղծագործությունն է: Այս վեպի առաջին գրաբար վարիանտը Րաֆֆին գրել է 1855 թվականին, այն ժամանակ, երբ սովորում էր Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Վեպի առաջաբանում Րաֆֆին նշում էր, որ «Թիֆլիսում աշակերտության ժամանակից (1855 թվականում) սկսած էինք պատրաստել մի վիպասանական գործք»։ Թեև ուղղակի տվյալներ չկան, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ վեպի գրությունն ավարտվել է մեկ տարում։ Րաֆֆին նույն առաջաբանում խոսելով 1858 թվականի դեպքերի շուրջը, «Սալբու» գրության մասին հիշում է որպես արդեն վաղուց կատարված փաստ։ «Սալբին» արդեն գրված էր,— ասում է նա,— երբ 1858 թվականին հրատարակվում է «Հյուսիսափայլը»։ Բացի այդ, Րաֆֆու այրին՝ Աննա Րաֆֆին, «Սալբու» 1911 թվականի հրատարակության աոաջաբանում, նշելով հայերեն տպագրված վեպերի սակավությունը և այդ առթիվ խոսելով Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մասին, գրում է. «Վերք Հայաստանին» գրված է ավելի վաղ, բայց տպագրվեցավ միայն 1859 թ. (պետք է լինի 1858 թ․—Խ. Ս.) երեք տարի «Սալբիի» գրվելուց հետո։ Հայտնի է նաև Աննա Րաֆֆիի մի այլ տեղեկություն, ուր ուղղակի ասված է. «Այդ պատմական վիպասանությունը («Սալբին» —Խ. Ս.) նա գրել է 1855 թվականներում»։ (Տե՜ս Թեոդիկ «Ամենուն տարեցույցը», 1912 թ., էջ 22,) Ինչպես տեսնում ենք, կան որոշակի հիմքեր պնդելու, որ Րաֆֆին վեպի գրությունը վերջացրել է մեկ տարվա ընթացքում։

Վեպի նախնական տարբերակը եղել է գրաբար, սակայն հետագայում, երբ հրատարակվում է «Հյուսիսափայլը», Րաֆֆին զգում է իր սխալը և «Սալբին» վեր է ածում աշխարհաբարի։

Համակրելով «Հյուսիստփայլի» ուղղությունը և տարվելով նրա մեծ աշխատակից Մ. Նալբանդյանի գաղափարներով, Րաֆֆին լեզվից բացի հետագայում 1865, 1867 և 1868 թվականներին վերանայում է վեպի նաև բովանդակությունն ու կառուցվածքը։ Վեպը, ինչպես նաև նրա առաջաբանը մի քանի անգամ