Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամսագրում (М3, էջ 73), ինչպես նաև տեղ է գտել Թեոդիկի «Ամենույն տարեցույցը» պարբերագրքի 1912 թվահամարում։

Վերջապես, հեղինակի մահվանից 22 տարի հետո, նրա այրին` Աննան, որոշում է «Սալբի» վեպի իր մոտ եղած ձեռագրի առաջին հատորը հանձնել տպագրության, որը լույս է տեսնում 1911 թվականին Վիեննայում։ «Սալբու» աոաջին հատորը երկրորդ անգամ վերահրատարակվել է 1949 թվականին Երևանում, Րաֆֆու երկերի եռհատորյակի աոաջին հատորում։ Վեպի երրորդ հրատարակությունը տեղի է ունենում 1955 թվականին, Րաֆֆու երկերի տասհատորյակի աոաջին հատորում։ Չունենալով Րաֆֆու արխիվը և «Սալբի» վեպի հեղինակի ինքնագիր տեքստը, հրատարակության համար նախապատրաստելիս հիմք է ընդունվել Աննա Րաֆֆու կողմից խմբագրված գիրքը, որը, իր մի շարք թերություններով հանդերձ, հանդիսանում է եղած միակ վստահելի բնագիրը։ Գրքի առաջաբանում հրատարակիչը հայտնում է, որ Րաֆֆին փոխել է աոաջաբանի լեզուն, անփոփոխ թողնելով տեքստը, ապա ավելացնում է, որ ինքն էլ հենվելով աոաջաբանի վրա, մշակել է վեպի լեզուն։ «Մենք էլ միայն «Հառաջաբանը» այնպես պահեցինք, ինչպես որ գրված է եղել ձեռագիրը. այստեղ կտեսնվի վեպի նախնական լեզուն, իսկ վեպի ամբողջ ընթացքում՝ հեղինակի «ունեմք», «բարեխոսությունքը» «նորան», «գտանելով», «պիտո է» և այլ հնաձևությունները, պատշաճ համարեցինք ուղղել «ունեինք», «բարեխոսությունները», «նրան», «պետք է»»։ Այս փոփոխություններից բացի «Սալբու» տեքստը որոշ չափով տուժել է նաև արտագրության ժամանակ։ Րաֆֆին ցանկանալով վեպը հրատարակել՝ առաջին հատորը տալիս է իր գրագրին «օրինակելու»։ Այնուհետև Րաֆֆին արտագրածը նախապատրաստում է տպագրության, վերջում դնելով մի ծանոթագրություն (տե՛ս այս գրքում, էջ 391)։ Ծանոթագրությունից հայտնի է դառնում, որ այս վեպում տեքստաբանական ենթադրվող անճշտությունների մի մասի պատճառը գրագիրն է, որը «մեր լեզվի կանոններին եղել է անտեղյակ» և երկրորդ, որ հրատարակիչ Աննա Րաֆֆիի ձեռքի տակ եղել է ոչ թե հեղինակի ինքագիր ձեռագիրը, ինչպես այդ բանը աշխատում է հավատացնել «Արձագանքի» խմբագրությունը, (տես «Արձագանք», 1889 թ., N 28, էջ 426), այլ առաջին հատորի արտագրված օրինակը։ Զրկված լինելով հեղինակի ինքնագիր ձեռագրից, և ձեռքի տակ չունենալով «Սալբու» այլ, ավելի ճշտված հրատարակություն, կազմողները խստությամբ պահպանել են 1911 թ. հրատարակության տեքստը՝ փոխելով միայն ուղղագրությունը։ Տեքստում օրիորդ և տիկին բառերը մերթ ընդ մերթ օգտագործված են և՛ լրիվ, և՛ կրճատ ձևով, միակերպության համար նպատակահարմար դիտվեց բոլոր դեպքերում պահպանել այդ բառերի դրության լրիվ ձևը։

Բացի սրանից, հեղինակը ռոման բառի փոխարեն երբեմն գործ է ածում նաև ռոմանս բառը, որը ըստ էության, չի արտահայտում նույն բովանդակությունը, ուստի և այնտեղ, ուր ռոմանս բառը օգտագործվում է վեպի իմաստով, դարձված է ռոման:

ՀԱՐԵՄ

1873—74 թվականներին Րաֆֆին ծրագրում է իր ստեղծագործություններն ամփոփել տասը հատորյակի մեջ «Փունջ» ընդհանուր խորագրով։ Ըստ այդ ծրագրի, երկրորդ գրքում պետք է տեղադրվեր «Հարեմի» առաջին մասը, իսկ երրորդ