Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թվականի հրատարակության առաջին հատորում, այնուհետև լույս է տեսել երկերի տասհատորյակի առաջին հատորում (Երևան 1955 թ.):

1897 թվականին թատերական գործիչ Ադամ Սարդարյան-Արևաշաայանր Րաֆֆու այս վիպակը վեր է ածում դրամայի, որը և մի շարք անգամ խաղացվում է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական խմբերի կողմից:

Դրամայի տեքստը, որը կրում է «Զուբեյիդա կամ հարեմ» խորագիրը, 140 էջից բաղկացած մի տետր է, որը ձեռագիր վիճակում պահվում է Հայկ․ ՍՍՌ Գիտ. Ակ. գրակ. և արվեստի թանգարանի դրամատուրգիայի ֆոնդում 245-րդ համարի տակ:

1899 թ. Թիֆլիսում տեղի դերասանական ուժերը կազմելով մի ընկերություն, դերասանուհիներ Ֆելեկյան քույրերի մասնակցությամբ, նույն թվականի դեկտեմբերի 30-ին բեմադրում են այս դրաման։ Մի քանի տարի անց, 1903 թ., «Զուբեյիդան» («Հարեմը») նորից է բեմադրվում Հավլաբարի Արաքսյանի թատրոնում։ «Այդ դրաման շինված էր Րաֆֆու երկու վեպերից Դավիթ բեկից և Հարեմից. բավական հաջող և փորձառու կերպով» կարդում ենք նույն ներկայացման առթիվ գրված թատերական ռեցենզիայում։ «Տե՛ս «Տարազ», 1903 թ., № 38, էջ 336)։

«Հարեմի» տեքստը տպագրության պատրաստելու ընթացքում կազմողները առաջին մասի համար հիմք են ընդունել «Փունջի» երկրորդ հատորում հեղինակի կենդանության օրով հրատարակված տեքստը, իսկ երկրորդ մասի հատվածը վերցված է «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորից:

Նկատի ունենալով, որ «Սալբի» վեպում Րաֆֆու «հնաձևությունները» Աննա Րաֆֆին փոխել է. նոքան դարձնելով նրանք և նոցան—նրանց, միաժամանակ հաշվի առնելով, որ հեղինակը օգտագործում է, թե՛ մեկը և թե՛ մյուսը, բարվոք համարվեց միակերպության համար պահպանել այդ դերանունների գրության աշխարհաբար ձևը:

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

1872 թվականին Գ. Արծրունին Րաֆֆուն հրավիրում է մասնակցել նոր հրատարակվող «Մշակ» շաբաթաթերթի աշխատանքներին։ «...Դուք աշխարհ տեսած մարդ եք,— գրում է նա,— արևելքը ճանաչում եք։ Դուք բնիկ պարսկատանցի եք, և պտտել եք Թուրքահայաստանը, տվեք մեզ թարմ նյութեր այդ երկրների մասին։

Մասնակցելով «Մշակի» հրատարակմանը, Րաֆֆին միմյանց հետևից տպագրում է «Պարnն Րաֆֆիի ուղևորությունից» նամակաշարը՝ Ալեքսանդր Րաֆֆի և ապա միայն Րաֆֆի ստորագրությամբ։ Զուգահեռ դրան, նա Մելիքզադե ստորագրությամբ սկսում է հրատարակել նաև գեղարվեստական ստեղծագործություններ «առնված Պարսկաստանի» կյանքից։ 1872 թվականին «Մշակում» հաջորդաբար տպագրվում են՝ «Գեղեցիկ Վարթիկը», «Սով», «Կուսագրություն» և «Անբախտ Հռիփսիմեն» պատմվածքները, այնուհետև 1873 թվականին «Մի օրավար հողը» և այլն:

«Մեզնից առաջ դեռ ոչ մի վիպասան ուշադրություն չէր դարձրել Պարսաստանի հայերի դրության վրա,— գրում է Րաֆֆին «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» հոդվածում (տե՛ս Րաֆֆի երկերի ժողովածու», հատ. 10, էջ 155),—