Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1893 թվականին այս պատմվածքը տպագրվել է «Վեպիկներ և պատկերներ» գրքի առաջին հատորում։ Մեր օրերում տպագրվել է Րաֆֆու Երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում։ 1955 թվականին այս պատմվածքը տպագրվել է հեղինակի տասհատորյա ժողովածվի աոաջին հատորում, ինչպես նաև տեղ է պտել պատմվածքներ ժողովածվում (Երևան, 1961 թ.):

ՏՆԱՅԻՆ ՓԵՍԱ — Լույս է տեսել Թիֆլիսում 1874 թվականին «Փունջի» երկրորդ հատորում։ Ապա հեղինակի մահվանից հետո այն լույս է տեսել 1891 թվականին «Վեպիկներ և պատկերներ» գրքի աոաջին հատորում։ Մեր օրերում տպագրվել է Րաֆֆու Երկերի 1949 թվականի հրատարակության առաջին հատորում: 1955 թվականին այս պատմվածքը տպագրվել է հեղինակի երկերի ժողովածվի տասհատորյակի առաջին հատորում (Երևան, 1955 թ.):

Պատմվածքներից վերջին երկուսը` «Ուխտյալ միանձնուհին» և «Տնային փեսան», ինչպես վկայում է հեղինակը «Փունջի» երկրորդ հատորի առաջաբանում, գրվել են Թիֆլիսում 1872—1873 թվականներին, իսկ ինչ վերաբերում է պարսկահայության կյանքին վերաբերող պատմվածքներին, ապա համապատասխան վկայությունների բացակայության պատճառով ստույգ կերպով հնարավոր չէ ասել Րաֆֆին դրանք Թիֆլիսո՞ւմն է գրել, թե Սալմաստում։ Թեև Ավթանդիլյանը նշում է, որ ինքը 1862—1867 թվականներին Թիֆլիզում «շատ անգամ հանդիպել է Րաֆֆուն», որը «իր հետ շալակած ման էր ածում իր գրական աշխատություններն է այնուամենայնիվ, ամենից հավանականն այն է, որ այդ պատմվածքները նա նույնպես գրել է 1872 թվականին Թիֆլիսում։ Այդ բանը հաստատող փաստերից մեկն էլ դրանց ժանրը և ուղղությունն է, որը համապատասխանում է թերթի ծավալին բնույթին։ Մյուս կողմից, Պարսկաստանի հայտնի սովը, որին առանձին հոդվածով անդրադարձել է ինչպես «Մշակը», այնպես էլ մյուս թերթերը, տեղի է ունեցել 1872 թվականին, երբ Րաֆֆին արդեն Թիֆլիսումն էր և հենց նույն օրերին էլ «Մշակում» հրատարակում է իր նույնանուն պատմվածքը։

Այս հատորում տեղադրված են Րաֆֆու այն ստեղծագործությունները, որոնք ժամանակագրական առումով կապված են Րաֆֆու վաղ շրջանի գործունեության հետ, միաժամանակ նկատի է առնված տվյալ շրջանի ստեղծագործությունների թեմատիկ և ժանրային միասնությունը։

Մի շարք պատմվածքներ, որոնք նույնպես պետք է տեղադրվեին այս հատորում, ծավալի պատճառով դուրս են մնացել և կհրատարակվեն համապատասխան հատորներում։

Պատմվածքների տեքստը տպագրության պատրաստելիս կազմողները հիմք են ընդունել հեղինակի կենդանության ժամանակ եղած հրատարակությունները։