Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ և շատ անգամ անտանելի նեղությանը մեջ չարչարված քրիստոնյաների լացը և բողոքը հասել են բարձրագույն կառավարությանը:— Բողոքներ՝ շառիաթից, բողոքներ՝ կալվածատերերից, բողոքներ՝ տերության պաշտոնակալներից, բողոքներ՝ թուրքերի, պարսիկների հլածանքներից: Բայց արեգակնափայլ շահը միշտ յուր ողորմած ուշադրությունը դարձուցել է յուր քրիստոնյա հպատակների խնդիրները լսելու, ամեն մի հայաբնակ գավառներում կարգելով մի առանձին հաքիմ քրիստոնեից վերա հսկելու, և նորանց այլևայլ նեղություններից պահպանելու համար:

Ահա տասներորդ տարին լրանում է, որ մի այդպիսի տնօրինություն արել է վսեմափայլ շահը: Բայց մինչև այսօր, այդ առանձին հաքիմները, որք կոչվում են սարփարաստ, ոչ միայն կարողացել են հեռացնել քրիստոնյաներից նոցա այլևայլ նեղությունները, այլ ինքյանք մի ավելորդ ծանրությունք են եղած նոցա այնքան անտանելի բեռան վերա: Այդ իրողությանց մեջ օգոստոսափառ շահը մեղ չունի, միայն նորին վեհափառության բարձրագույն ֆերմանները, Թեհրանից դուրս գալեն հետո՝ կորուսանում են յուրյանը նշանակությունը: Պարսկաստանի անկարգ կառավարության պղտորության մեջ անիրավ պաշտոնակալները զբաղված են միայն յուրյանց օգուտը որսալու, ո՛չ թե բարձրագույն ֆերմանների հրամանները կատարելու, և մեջտեղից վերացած լինելով արդարությունը և իրավունքը՝ միշտ զորեղը ճնշում է անզորին։

Ողորմած շահը հասկանալով, որ յուր սարփարաստները նույնպես ո՛չինչ օգնություն չարեցին քրիստոնյաներին, այս տարի մտածել է բոլոր քրիստոնեից և հրեից (որ ավելի նեղության մեջ են) վարչությունը միանգամայն որոշել մահմեդականներից, թե՛ նոցա հարկը և թե՛ նոցա դատաստանական գործերը հանձնել մի իշխանի, որ նոցա համար միայն կարգված էր, և այդ իշխանի գործակալները ամեն տեղ կառավարեին նորանց:

Բայց այդպիսյավ դարձյալ թե՛ քրիստոնյայք և թե՛ հրեայք չեն լինելու հանգիստ, քանի այդ դատավորները ընտրվում էին մահմեդական ազգերից, քանի իսպառ չէին վերջացած այն դժգոհությունքը, որ նոքա ունեին իսլամի շառիաթից և հողից:

Հայերին Պարսկաստանում պետք է խնդրել սահմանադրություն: Բայց ի՛նչ ծիծաղելի ցանկություն է այդ: Մի մասնավոր կարգավորություն անսահման անկարգությանը մեջ կորուսանում է յուր նշանակությունը: Ո՞ւր մնաց պարսկահայք յուրյանը այժմյան անկրթության մեջ կարո՞ղ էին կանոնավոր կերպով հառաջ տանել սահմանադրական վարչություն: Մինչ Պոլսո հայերը յուրյանը բոլոր քաղաքակրթությամբ կաղկաղալով քալեցնում են սահմանադրությունը, պարսկահայոց համար