Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիմի քու կամքն է, դրանցից վուրն ուզում իս՝ ջոգե, չինովնիկ իս ուզում՝ ասա՛, դոխտուր իս ուզում՝ ասա՛, առուտուրական մարդ իս ուզում՝ ասա՛, փեշաքար իս ուզում՝ ասա՛։ Ես ամեն ջուռիցն էլ քիզ նշանց տվի, որը գուզիս՝ ջոգե, ամեն մեկին մե մազանդա ունե. դուն էլ գիդիս, վուր չինովնիկի, ան գոխտուրի մազանդան բարձր է. իժում սովդաքարն է, իժում փեշաքարն է, ու էդպես սանդուղքներով դվեր է գալիս։

Ճանճուր Իվանիչը, մի քանի րոպե մտածելուց հետո, պատասխանեց.

— Ղուրթ է, իմ Սոփոն թաքավուրի խարջ աղջիկ է, մագրամ ամեն մարդ իր բաբ մարդ պիտի գթնե։ Միզ համա ավելի լավ է միր համքրի մարդու հիդ բարեկամութին սարքինք։

— Բաս դուն սովդաքար մարդ իս ուզում, էդպես չէ՞։

— Հա՜, էտպես, մե հալալ կաթ կերած... փուղ դադող, իմանում ի՞ս...

— Աչքիս վրա, ումը վուր մտքումդ ունիս՝ ինձ ասա՛, ես հենց առուտեհան բարիշացնիմ։

— Մախոխենց Խեչոն վո՞ւնց է։

— Իմ հոգին գիդենա, շատ օրինավոր օքմին է,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը, յուր մտքում զարմանալով Ճանճուր Իվանիչի տարապայման ընտրողության վրա։ — Շատ լավ մարդ է, մեկ կտուր հաց ունե, միր քաղաքացի է, ինքը փող դադող․ քվիրքը մարդու է տվի, ախպեր չունե, ինքն է ու իր չոր գլուխը ու մեկ էլ իր պառավ տատը։

— Նա ի՞նչ բանով ռազի կուլի։

— Հիմի վուչինչ չիմ կանա ասի, ինչկլի իրան չտեհնիմ։

— Վուրքան կարաս քիչով բանը շինե։

— Հալբաթ, քիզմեն խոմ չիմ խլի, վուր նրան տամ. հազար վուր ըլի, էլի քու ղեյրաթը պիտի քաշի, մինք մետի հաց ինք կերի ու ախպերութին ինք արի, մաշ ախպերութինն էլ վո՞ւր օրվա համա է...

Ավելորդ չէր լինի մեր ընթերցողին ծանոթացնել Մախոխենց Խեչոյի' Ճանճուր Իվանիչի ընտրած փեսացուի հետ։ Դա մի քառասունհինգ տարեկան մարդ էր, ալեխառն մազերով, գորշ և մելամաղձոտ դեմքով, նիհար և ցամաքած կազմվածքով։ Ծիծաղ կոչված բանը երբեք չէ տեսնված նրա տխրամած դեմքի վրա, նրա դժգոհ աչքերից խոսում է մամոնայի ժանգոտ ոգին, որ կարծես թե վաղուց բույն է դրել նրա սրտում։

Նրա հայրը աղքատ մարդ էր. քիլան թևի տակ ման ածելով