Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ի՞նչ անիս, ուսումը սովդաքար օքմնի խարջ չէ։ Ասում է. ես պիտի էնպես կնիկ ուզիմ, վուր իմ կամքին ըլի, իմ երեխեքիս ի՛նչ շուր կհարկավուրի, կարե, տուն պահե, լվացքեմեն ու կարեմեն մուղայիթ կենա, մի խոսքով՝ տանտիկին ըլի։ Բայց ես ի՞նչ կոնիմ էնպես աղջիկ, ասում է, վուր գիշիր-ցիրիկ հալիլի առջևից չհեռանա, իր օրը զուքսիրով կանցկացնի ու թեատրում, վիչերնիրում թրև կուգա, էտպես կնիկը, կոսե, միզ նման քեսիբ մարդու խարջ չէ։

— Շուն շանվուրթի,— բարկանալով Մախոխի տղի ասածների վրա, պատասխանեց Ճանճուր Իվանիչը։ —Տի՛ս թե ինչ բուխկիր է ուտում, գանա իմ Սոփոն էտենց է՞, վուր հենց իր զուքսի հիդ ըլի՞. աստուծ գիդենա իմ Սոփոն հեստի տանտիկին է, վուր իսկի հատը չկա ու ամեն բան գիդե. կարի ու ձևի մեջ խոմ մատնիրով մարդ կու ստեղծե. չուրս լիզու խոսիլ է իմանում ու մե վարդապետից էլ շատ գիրք է կարդացի. սիրունութինով, շնորքով խոմ հատը չկա։

— Ես դրանք ամենը գիդիմ,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը,— ամա դուն արի միր պարոններանց հասկացրու. հենց վուր գլուխը բաց, ան շլապավոր աղջիկ ին տեհնում, սրտաճաք ին ըլում. նրանցն է թասակրավին ու իրենց դերիեքում կոլոլված աղջկերքը:

Ճանճուր Իվանիչը մի փոքր մտածման մեջ ընկավ, հուսահատությունը դժգոհության հետ նկարված էին նրա դեմքի վրա։

— Մաշ դու ի՞նչ ասացիր էն հաստագլխին,— հարցրեց նա։

— Ի՞նչ միղքս պահիմ,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը սառնասրտությամբ,— սուտից-ղորդից շատ բաներ ասացի, էգեբա մե թահրով գլխում նստացնիմ, մագրամ նա էնպես մե ժանգոտ օքմին է, «սատկած էշ է ման գալի, վուր նալիրը հանե»։

— Հիմի ի՞նչ պիտինք անի,— տհաճությամբ հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Ախպեր ջան,— փոքր֊ինչ քաղցրությամբ պատասխաներ Սամիլ Պետրովիչը,— թե ինձ կու հարցնիս, զուր տիղը աղջիկդ մի՛ կորցնի ու էնենց շների ձեռը մի՛ գցի. դրուստն ասիմ, քու աղջիկը սովդաքարի, փեշաքարի, մե խոսքով հայի խարջ չէ՛, դուն լավ կոնիս վուր մե ռսի ղուլլուղի մարդու տաս. համ քիչ փուղ կեհա, համ էլ չինովնիկ փեսա կունենաս։

— Էտ չիմ կանա անի,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը գլուխը բացասաբար շարժելով։

— Էտ չիս կանա անի, հայ չինովնիկի տուր։

— Ես չինովնիկի աղջիկ չիմ տա, ի՛նչ ազգեմեն գուզե ըլի։