Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ, չինովնիկի չիս տա, մաշ բազազը, ան թե սովդաքարը ի՞նչ կոնին ուսում առած աղջիկը. նրանք ուզում ին էնպես կնիկ ունենան, վուր տանտիկին ըլի ու նշանածին հնազանդի, վուր համ իր երեխեքանց շուրը կարե, համ կուխնին մտնի, մոդի եդնից թրև չգա, մի դերիա հագնի, էլի էն կտուրը ուրիշ տեսակ փոխե, մաշվելուց հետ էլ կտրե իր երեխեքանց համա կարե, ան թե իր համա յուփիկա շինե։

Ցավալի է մտածել անգամ, թե մինչ ո՛ր աստիճան ուսման և կրթության վարկը կոտրած է այստեղ ռամիկ հասարակության աչքում, որոնք ուսումն ու կրթությունը ընդունում են ինչպես միմիայն շռայլության աղբյուր, կարծելով, թե ուսյալ օրիորդը չէ կարող լինել ոչ հմուտ տանտիկին և ոչ հոգատար մայր։ Մենք հայտնապես իրավունք չունինք ուսման և կրթության վրա որևիցե մեղ դնել, եթե նրանք լինեին օրինավոր պայմանների մեջ. բայց չեմ կարող չմեղադրել մեր կրթյալ օրիորդներին, ինչպես թյուր կրթության ներկայացուցիչների, որոնք իրանց վարքով տեղիք են տվել այդ կարծիքին ռամիկ հասարակությանը, որ մինչև ագամ Մախոխի տղան էլ խորշում է նրանցից։

Ճանճուր Իվանիչը ընկղմվեցավ դարձյալ տխուր մտածման մեջ։

Վերջապես նա համոզվեցավ Սամիլ Պետրովիչի առաջարկության։

— Լա՛վ, ճարե մինը, թող չինովնիկ ըլի,— ասաց նա։ — Մագրամ ապելատնիր չունենա, ան դոխտուր ըլի, ան զակոնչիկ ու հայ ըլի։

— Դրանցից գտնիլը հեշտ է,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը — ամա դուն ուզում իս մե երկու հարուր, իրեք հարուր թումնով աղջիկ մարդու տաս, բայց դոխտուրը, ան զակոնչիկը հազար, էրկու հազար թումնից պակաս չին առնի։

— Էրկու հազար թումա՞ն,— զարհուրելով կրկնեց Ճանճուրը Իվանիչը։

— Մաշ ի՞նչ էիր փիքր անում․ էրկու հազար թումնից էլ ավել տվողներ կան։ Տ…նի տղեն չէ՞ր, վուր իրեք հազար թումնով աղջիկը դոխտուրի էրիտ, Ա…նի տղեն չէ՞ր, վուր չորս հարուր թումնով քվիրը զակոնչիկի էրիտ. էլ ուրիշ վո՞ւրն իս ուզում ասիմ. գանա դուն միր քաղքի բանը չիս գիդի՞։

Հազար թումանները կրկին փոխեցին Ճանճուր Իվանիչի համոզմունքը։

— Աստուծ ձիր տունը քանդե. էս ինչ փիս ադաթնիր իք դնում