Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միչ ազգի մեջ,— ասաց նա։ — Չէ՛, Սամիլ Պետրովիչ,— դարձավ նա դեպի մոցիքուլը,— ես չինովնիկ չիմ ուզում, դու էլի պտռև, բալքա մե փողոցի մարդ գթնիս, ես չինովնիկի դարդը չիմ կանա քաշի, վուր իմ հալալ աշխատանքս տամ տանի իր համա քեփ անի, ու ամեն վուխտ էլ իմ տուն դալիս պիտի նրա առաջ կուչ գամ, ծալապատիկ ըլիմ, ինչ է փեսեն էկիլ է, դե՛ չայը լիմոնով բերեք, դե՛ սուխարի, դե՛ մուրաբեք, դե՛ չիմ գիդի ինչ զահրումար, էլ ինչիր ասիս վուր չին մոգոնելու։

— Շատ լավ, ես վուրքան կանամ, չալիշ գուքամ։

— Դուն չալիշ արի, Սամիլ Պետրովիչ, քիզ վուր տաս թուման էի խոստացի, քսան էլ կուտամ, ու փեսին ինչկլի իրեք հարուր թուման էի ասի, հինգ հարուր էլ կուտամ, թե իմ սրտի ուզած լավ տղա ըլի։

— Շատ լավ,— կրկնեց մոցիքուլը և վեր կացավ.— մագրամ մե բան ձեռաց տվեք, ես շուտով ձիզ խաբար կու բերիմ։

Ճանճուր Իվանիչը դողդոջուն ձեռքով տվավ նրան տասը մանեթանոց մի թղթադրամ։

Մոցիքուլը հեռացավ։

Սամիլ Պետրովիչի գնալուց հետո Ճանճուր Իվանիչն սկսավ ծանր քայլերով անցուդարձ անել յուր սենյակում և բարկացած խոսել ինքն իրան․ «էս էլ քու ուսումը... ի՞նչ ուսում... զահրումար ուսում... աղջիկս ղալբ փուղ շինից... հիմի ում վուր տալիս իմ, չին առնում... ես թքեմ էտ հանգի ուսումի մեջ... Իմ հերը անիծած, թե էն մնացած աղջկերանցս թողնիմ այբուբեն էլ սորվին... Քու հերը գոռբագոռ ըլի, բաժինք մոգոնող, ախր էս ի՛նչ կրակ ու ցավ գցեցիր խալխի սրտում... Ախր ես իրեք աղջիկ ունիմ, ես վո՞ւրդանց ամեն մեկին հազար թուման տամ, վուր գլխեմես կարենամ ռադ անի.. ա՛խր տարիքս հիմի հիսունեմեն անց է․ էլ վուչ հոգի է մնացի, վուչ մարմին, դիփ էլ կորցրիլ իմ, անջաղ մե քանի թուման փուղ իմ հիդ գցի ու էտ էլ վուր մսխիմ աղջկերանցս վրեն, էլ ես ինչո՞վ պտիմ ապրի... Ա՜խ, քու հերն գոռբագոռ ըլի, բաժինք մորոնող, շների ու գելերի բաժին դաոնաս, քիզ տեհնիմ, վուր սատանեքանց փայ ըլիս...»

Դուրս գալով Հացի֊Գելենց տնից, Սամիլ Պետրովիչը միայնակ գնում էր բուլվարով. կարծես թե նա հոգնեցավ և՝ բարով, Աղալո Գերասիմիչ ասելով՝ գնաց նստեց կիսաթախտի վրա, ուր նույն ժամուն նստած էր և մի մանկահասակ տղամարդ, որ թեք ընկած և պապիրոսը բերանին դրած՝ նայում էր անցուդարձ անողներին։