Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դուն ուզում իս լեզվիդ էլ քրթամ տա՜մ։

— Մաշ վո՞ւնց։

— Կիրակի օրը մե լավ ղոնաղլի խոսք իմ տալի քիզ։

Սամիլ Պետրովիչը սկսավ ծիծաղել ինքնաբավական զվարճությամբ։

— Լավ թեթև բանով ուզում իս խոսք քաշի ինձմեն, հա՛ ,— նկատեց նա։

— Էտ ջեր հառաջաբանն է, էնդումեն դենը գիդիս վուր ամեն բան կուլի։ Սամիլ Պետրովիչը նկատելով, որ որսը մոտենում է յուր նպատակին, բայց անհարմար համարելով այնտեղ խոսք բաց անել,ուր անցուդարձ անող մարդիկ կարող էին իրանց խանգարել, նա վեր առավ երիտասարդին յուր հետ, և մտան Ալեքսանդրյան այգի, և հեռու մի անկյունում նստեցին մի ծառի հովանու տակ։

— Հիմա ասա,— խոսեց երիտասարդը։

— Հացի֊Գելենց Ճանճուր Իվանիչի աղջիկ Սոֆին վո՞ւնց է, հատը Փարիզում էլ կա՞, մի խոսքով հրեշտակ է, խոմ աթմորթի չէ։ Երիտասարդը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ, և նրա դեմքի նախկին զվարթությունը մռայլվեցավ որպես մի ձկնորս, որ նկատելով կարթի նշանը և կարծելով, թե բռնել էր որսը, դուրս է քաշում ջրից չանգալը և ձկան փոխարեն օձ է դուրս գալիս։

— Հա՛, նա սիրունութինով աոաջինն է մեր քաղքում, մագրա՞մ...,

— Ի՞նչ մագրամ,— նրա խոսքը ճարպկությամբ կտրեց Սամիլ Պետրովիչը,— վուչինչ փտնելու տիղ չունե, ինչ վուր խոսիս՝ հոգուդ միղք կոնիս։

— Չէ', Սամիլ Պետրովիչ, դրուստն ասիմ, նրա համա լավ չին խոսում։

— Լա՞վ չին խոսում, — կրկնեց Սամիլ Պետրովիչը՝ զարմանք ձևացնելով յուր դեմքի վրա։— Ի՞նչ ին խոսում, գանա դուն միր քաղքի բամբասանքը չիս գիդի՞, վաղվա առակը չըլի, թե «աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց խակ է»։

— Էտ դրուստ է, մագրամ նա իրա հալի աղջիկ չէ։

— Վո՞ւնց։

— Ասում ին ջահիլ տղերանց շլինքով փաթթվիլ սիրում է։

— Վա՛յ մե, միղք է, էտենց մի՛ խոսի. նա հրեշտակի բնութին ունե։