Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես իմ լսածն իմ ասում, մագրամ աղջկա սիրտը աստուծ դիգե։

Սամիլ Պետրովիչը իրան ձևացրեց փոքր֊ինչ բարկացած։

— Ո՛վ վուր խոսում է, գլուխը քարովն է տալի,— պատասխանեց նա։— Պարուն Ծատուր, դուն оրթում խոմ չիս ուզում վութ ուտիմ, ամա էս «անուն հորը» վկա է,— և նա խաչակնքեց երեսը,— և Քրիստոսի խաչ֊ավետարանը ինձ խռով կենան, թե սուտ ըլիմ ասում, նա հրեշտակի պես իստակ է։ Երիտասարդը ոչինչ չպատասխանեց։

— Վո՞ւրքան փուղ ունե,— հարցրեց նա մի քանի րոպեից հետո։

— Փուղն ի՞նչ կոնիս, դուն ուզում իս համ լավ նշանած ունենաս, համ փուղ առնի՞ս,— պատասխանեց հանաքով Սամիլ Պետրովիշը։

— Էս մուգում առանց փուղի աղջիկ ո՞վ է առնում միր քաղքում։

— Հինգ հարուր թուման էլ փուղ ունե։

— Հինգ հարուր թումա՞ն, — ծիծաղելով պատասխանեց երիտասարդը։— Հինգ հարուր թումանը նրա մե տարվա փերչատկի, դուխի ու փայտոնի փուղը չի դուրս բերի։

— Լավ իս ասում,— հեգնորեն խոսեց մոցիքուլը,— ամա նա հեստի խազեյկա է, վուր նրա ձեռքի տակից կապեկ չի վիր ննգնի, նա ավել մսխիղ չի սիրում։

— Վո՞ւնց չէ՛ սիրում, վուր Ճանճուր Իվանիչը իր կինքումը մե հասարակ սելի վրա նստած չունե, նա կի նրան կառեթ առնիլ էրիտ։

— Էտ վուչինչ, քու կնիկ դառնալուց դենը վունց վուր գուզիս, էնպես կու պահիս։

— Փուղի բանը յոլա կու գնա, Սամիլ Պետրովիչ, ես, փառք աստծու, փուղ ունիմ ու աչք չիմ դրի, վուր կնկա փուղով ապրիմ մագրամ Ճանճուր Իվանիչի աղջիկը իմ խարջը չէ, դուն լավ կոնիս մե էնթավուրը գթնիս, վուր հայի ադաթի ըլի։

Սամիլ Պետրովիչր սկսավ սարսափելի երդումներով հավատացնել նրան, թե օրիորդ Սոֆին հրեշտակ է, սուրբ է, և մինչև անգամ ասաց, որ նա աստվածածնի պես մաքուր է։

— Չէ՛, Սամիլ Պետրովիչ,— պատասխանեց երիտասարդը,— էնպես չէ, վուր ես նրան չճանչնամ, քանի անդամ թեատրում, վեչերնիրում, կրուժոկում և ուրիշ շատ տիղ նրան տեհիլ իմ, նա իրա հալին աղջիկ չէ․ նա իս սհաթիս ուրիշ տղի վրա սիրահարված է, նա