Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էն նմուտին ժնգիրթը կախում է, ու քիզ ասում է, թե էտ փուղը նրա մե տարվա թեատրի, վեչերի, դուխի ու պոմադի միսխը չի դուս բերի։ Հիմի իմացա՜ր, Ճանճուր Իվանիչ, ուսումն էլ մոդից ննգավ։

Ճանճուր Իվանիչը դրանից ավելի լավ էր հասկացել. նա վաղուց էր ասել՝ «էդ զարհումար ուսումը աղջկաս ղալթ փուղ շինից, ում վուր տալիս իմ, չին առնում»։ Բայց նա միտք չուներ յուր սիրտը միանգամայն բաց անել Սամիլ Պետրովիչի առջև։ Այդ պատճառով յուր ապրանքի արժանավորությունը չկոտրելով, նա ասավ թուրքի առածը.

- Փիքր չկա, Սամիլ Պետրովիչ «զառ ղադրի զարգյալ բիլար»-(ոսկու կշիռը, հարգը, ոսկերիչը կիմանա)։ Իմ Սոֆին էնպես ապրանք չէ, վուր նրան մուշտարի չճարվի։ Ի՜նչ իմ հոգում, ձեր նրա ի՞նչ մարդու տալու վուխտն է, թող մե քանի տարի էլ մնա, մինչև բախտը բաց կուլի։

Սամիլ Պետրովիչը, նկատելով, որ յուր անկեղծությամբ խոսելը լավ հետևանք չունեցավ, միառժամանակ ևս Ճանճուր Իվանիչի սեղանից ձրի ճաշ կամ ընթրիք որսալու համար մտածեց նրա գլուխը փչել մի քանի դատարկ հույսերով։

- Գիդի՞ս ինչ կա,- ասաց նա,- թե ղարիբ օմքնու կուտաս, մե լավ մուշտարի կա։

- Վո՞ւրդանցի է,- հարցրեց Ճանճուր Իվանիչը՝ մի փոքր հանգստանալով։

- Ստամբոլեմեն է,- պատասխանեց մոցիքուլը։

- Անունը ինչպե՞ս է։

- Նրա անունը Անուշիկ - աղա Թութունջյան է։

- Էստեղ ի՞նչ է շինում,- կրկնեց Ճանճուր Իվանիչը՝ բոլորովին չհավատալով յուր ականջներին։ — Ո՞վ գիտե ի՜նչ թոկից փախած կռո կուլի։

- Ի՞նչ իս խոսում, հերը միլիոնչիկ է, ինքն էլ էկիլ է մեր քաղքում միտք ունի մահուդի ֆաբրիկա բաց անի։ Մե ջահել, սիրուն տղա է, ուսում առած, տասներկու լիզու խոսել է իմանում։

Միլիոնի և մահուդի ֆաբրիկայի անունը խիստ հաճելի եկավ Ճանճուր Իվանիչի ականջներին, և նա հարցրեց․

- Ուզում է պսակվի ու էստի մնա՞, թե կու գնա իրա երկիրը։

- Ո՞ւր կու գնա, մարդն ուզում է էստեղ ֆաբրիկա բաց անե։

- Կարա՞ս, միր տուն բերի։

- Ձեր տուն բերել դժվար է, նրա համա վուր աղջիկը տանը