Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գիտե՞ս, Սմբատ, հրաշագեղ օրիորդը, ասում են, խելքից գնացած է Վահեի համար:

— Չեմ կարծում,— պատասխանեց Քաջրերունին:

— Վերջապես, այդ հարցը ինքնըստինքյան կլուծվի ապագայում, միայն դուք այս րոպեիս վճռեցեք՝ տալի՞ս եք ինձ մի անկյուն ձեր կացարանում,— կրկնեց Դիաչկովը։

Մանուկ տղամարդիկը նշմարելով, որ Դիաչկովի առաջարկությունը կատակ չէ, այդ պատճառով Արամյանը պատասխանեց.

— Մենք չենք կարող համաձայնել քեզ հետ, մին՝ որ մեր կացարանում ավելորդ տեղ չկա, երկրորդ եթե տեղ ևս լիներ, քեզ չենք կարող ընդունել մեզ մոտ, որովհետև դու կարգելես մեզ պարապել։

— Այսինքն ես կարգելեի ձեզ դատարկ պարապմունքներից, որպիսիք են քո հայկական քերականությունը, աշխարհաբար բառարանը և Սմբատի՝ «Հայկական կյանքը», հը՛, այնպե՞ս է — կրկնեց Դիաչկովը երգիծաբանելով։

Արամյանը բարկությամբ նայեց նրա երեսին։

— Դու շատ անխիղճ ես, Վահե, գոնյա թույլ տուր երբեմն գալ այստեղ և լուսամուտից նայել դեպի նվիրական բնակարանը,— խոսեց Դիաչկովը և մոտեցավ լուսամուտին, որտեղից ուղղակի երևում էր Հացի-Գելենց կացարանը։

— Չի կարելի,— դարձյալ պատասխանեց Արամյանը։

— Պարոններ, նայեցե՛ք, ահա՛ երևեցավ գեղեցկության դիցուհին,— գոչեց Դիաչկովը ուրախությամբ։

Մանուկ տղամարդիկը վազեցին լուսամուտի հանդեպ, ուր կանգնած էր Դիաչկովը։ Եվ, արդարև, երևեցավ օրիորդ Սոֆին ամառային թեթև և սպիտակ հագուստով նա յուր եղբոր հետ գնում էր առավոտյան զբոսանքի։ Օրիորդն անցավ նրանց լուսամուտի առջևից, մի կողմնակի հայացք ձգելով դեպի մանուկ տղամարդիկը։ Բայց Դիաչկովը չկարողացավ համբերել և, առանց մնաք բարյավ ասելու, առավ գլխարկը, դուրս վազեց և սկսավ հեռվից հետևել գնացողներին։

— Հիմար,— ասաց նրա գնալուց հետո Արամյանը,— այս ևս մեր նոր սերունդը...

— Նա առավել բախտավոր է, քան թե մենք,— պատասխանեց Քաջրերունին։

— Ինչո՞վ։

— Նրանով, որ նա թեև թերուսի մեկն է, բայց ուղիղ ասաց