գլուխը ուսմամբ լցնես։ Բայց մի մադամ Ջիվարողին հարյուրներով աղջիկ կհանձնեն, թեև նրա ուսումնարանում աղջիկները մտնում և դուրս են դալիս դատարկ գլխով: Բայց գլխավոր բանն այն է, որ այս դեպքում ևս ծնողները իրանց ծուռը հաշվի մեջ դարձյալ չեն սխալվում. նրանց ցանկությունը իրանց աղջկերանց բան սովորեցնելը չէ, այլ նրանք միայն մի քանի հաշիվներ աչքի առջև ունին. մին՝ որ մադամի անունը նրանց ականջներին դյուր է գալիս, մին էլ՝ որ իրանց աղջիկը մարդու տալու միջոցին մոցիքուլը փեսին գրավելու համար յուր բոլոր ճարպկությունը գործ դնելուց հետո, թե «էհենց սիրուն է աղջիկը, էհենց խելոք է աղջիկը, էսքան փող ունե, էսքան բաժինք ունե» — հետո կավելացնե —«մադամ Ջիվարոզի մոտ ուսում է առի, տանցովատ, պիանո, ռսնակ ջրի պես սերտած ունե...»:
— Ուրեմն ի՞նչ պետք է արած,— հարցրեց մի փոքր համոզվելով Արամյանը։
— Պետք է ազգի աչքերը բաց անել, նա դեռ կույր է, մինչև որ նա ճանաչն, թե ո՞վ է յուր արժանավոր մշակը, որի աշխատությունները պարտավոր է վարձատրել։
ԻԷ
Նույն օրվա երեկոյան պահուն Արամյանը միայնակ գնաց Հացի-Գելենց մոտ. նրան ընդունեցին խիստ քաղցրությամբ, մանավանդ օրիորդ Սոֆին մի քանի նոր ցույցով հայտնեց յուր բարեկամական անկեղծությունը դեպի նա։ Բայց Արամյանը երկար չմնաց նրանց մոտ և հայտնելով, թե յուր ընկերը միայնակ է, շուտով հեռացավ։ Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին նրանից խնդրեցին, որ մյուս օրվա առավոտը յուր ընկերոջը բերե իրանց հետ ծանոթացնելու։ Արամյանը խոստացավ։
Մյուս օրվան առավոտյան պահուն Քաջբերունին և Արամյանը հասարակ ամառային հագուստով գնացին Հացի-Գելենց տուն։ Նոր հյուրի ներկայանալու և ծանոթանալու ծեսր մի քանի սովորական բառերով, աջ ու ահյակ գլուխ տալը վերջանալուդ հետո, նրանք նստեցին։
Օրիորդ Սոֆին այդ օրը հագնված էր պարզ, բայց շատ ճաշակով և վայելուչ։ Նա համեստությամբ նստած էր յուր մոր մոտ։
Տեսնելով Քաջբերունուն, օրիորդ Սոֆին զգաց յուր սխալը։