Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արամյանը ակամայից համաձայնեցավ։

—Դեպի —ո՞ւր,— հարցրեց նա։

—Դեպի անտառ,— պասխանեց օրիորդը,— տվեք՛ ինձ թևդ։

Արամյանը տվավ նրան յուր թևը, և նրանք սկսան դիմել դեպի անտառ։

— Ամբողջ շաբաթ է, որ դուք չեք եղել մեզ մոտ,— ասաց օրիորդը։

— Այո՛, բայց ինձ անկարեւի էր դալ,— պատասխանեց Արամյանը։

— Ես շատ ցանկանում էի ձեզ տեսնել։

— Դուք ինքներդ կարող էիք գալ մեզ մոտ, երբ ցանկանում էիք։

— Քանի անդամ ես կամեցա գալ, միայն մտածեցի գուցե կբարկացնեի ընկերոջդ, չէ՞ որ նա այնպես խստասիրտ է։

— Ո՛չ, ընդհակառակն՝ նա խիստ բարի տղա է, նա ուրախ կլիներ, եթե դուք նրա մոտ գայիք։

— Ուրեմն առավոտյան ես կգամ նրան տեսնելու։ Քաջբերունու հիվանդությունը ինչի՞ց առաջացավ։

— Անհանգիստ պարապմունքից և մի քանի դժբախտություններից... նրա կյանքը միշտ կապակից է եղել թշվառությունների հետ։

— Ափսո՜ս․․․,— կրկնեց օրիորդը։

Այդպես տաքացած խոսակցությամբ նրանք բավական հեռացան իրանց բնակությունից, և օրիորդը նկատեց, որ իրանք անտառումն են։

— Ես հոգնեցա, Վահե, մի փոքր հանգստանանք այստեղ,— ասաց նա։

Նրանք նստեցին մետաքսանման փափուկ խոտերի վրա։ Արամյանը պառկեցավ, իսկ Սոֆին խիստ մոտ նստեց նրա մոտ և յուր թևով կռթնեց նրա կրծքին

Այս դրության մեջ, անշարժ և լուռ մնացին նրանք մի քանի րոպե, մինչև օրիորդն ասաց.

— Վահե, տուր ինձ ձեռքդ։

Արամյանը տվավ նրան յուր ձեռքը։

Օրիորդը բռնեց նրան յուր ափերի մեջ։

— Որքա՜ն սառն է քո ձեռքը,— ասաց նա։

— Այո՛, սառն է,— պատասխանեց Արամյանը։

— Թո՛ւյլ տուր ես նրան տաքացնեմ ծոցիս մեջ։

—Կարող ես։