Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արամյանը արհամարհական ծիծաղը երեսին․—որի մասին հարկավոր լիներ այդպես հրճվանքով խոսել։

— Ի՞նչ բախտ կարող է լինել դրանից մեծ,- պատասխանեց Դիալկովը ջերմեռանդությամբ։ — Օրիորդ Սոֆիի ամեն մի խոսքը, նրա ամեն մի ժպիտը, վերջապես նրա ամեն մի համբույրը... այդ արդեն կյանք է և անմահություն․..։

— Բոլորովին սուտ ես խոսում,— պատասխանեց Արամյանը, և նրա դեմքը գունատվեցավ ներքին վրդովմունքից։

—Երդվում եմ աստուծով։

— Չեմ հավատում։

—Երդվում եմ պատվովս։

— Չեմ հավատում։

— Ի՞նչ տեսակ մարդ ես դու։

— Ի՜նչ եք վիճում,— նրա խոսքը կտրեց Բաջբերունին։— Ի՜նչ մի զարմանալի բան կա այստեղ դժվար հավատալու։

Արամյանը լռեց։ Նրա երեսի գույնը ստեպ-ստեպ փոխվում էր։ Դիաչկովը սկսավ պատմել, թե ինչ հնարքով նա ծանոթացավ Հացի-Գելենց հետ, և այնուհետև ի՛նչպես նա տիրեց օրիորդ Սոֆիի սրտին, և նա պատմեց յուր բոլոր սիրաբանությունները օրիորդի հետ։

— Թեև քո պատմության մեծ մասը զարդարված է ստախոսութան ներկերով, բայց դարձյալ նրա մեջ կան մի քանի հավատալիքներ,— պատասխանեց Քաջբերունին։ —Զարմանալի չէ, որ օրիորդ Սոֆին ունեցել է քեզ հետ սիրաբանություններ, այդ արդեն ինստիտուտական օրիորդի իսկական հատկությունն է։ Այդպես են այդ աղջկերքը, դրանցից յուրաքանչյուրը նախ և առաջ կսիրահարվի մի գիմնազիստի վրա, հետո իրան սիրական կընտրե մի որևիցե դերասան, իսկ այնուհետև երբ նա յուր ճաշակը փոքրինչ կրթված համարի, կփաթաթվի ամեն մի ուսանողի շլինքով, որոնք հաճախում եմ նրանց տուն իբրև հյուր. այնուհետև սատանան գիտե, թե ինչ է դառնում այդ տեսակ թեթևսոլիկ աղջկերանց վերջը։

Արամյանը տհաճությամբ լսում էր։

Դիաչկովը նույնպես տխրեց, երբ յուր սիրո առարկայի վրա այդպիսի նկատողություններ արին։

— Նրանք եկե՜լ են Կոջորից, — հարցրեց Արամյանը Դիաչկովից։

— Հապա այս ցրտում ո՜վ կմնա ամառանոցում,— պատասխանեց