Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՏԱԿ

Ա



Թըվին հազար ութ հարուր
Օխտանասուն ու մեկին,
Հայուց քրոնիկոնի
Ղվինոբիս թըվի հընգին։

Ես՝ Ղազո Իվանիչս—
Դեդեյուլ ու մամեյուլ՝
Օջախի վուրթի, քաղկցի,
Օխտը պուրտից պատվավուր։

Ուշքս ու միտքս գլխումս,
Լավ ուղուփով, խելացի,
Իմ մեղավուր ձեռքովս,—
էս անդերձը գըրեցի։

Իմ խոստովնահեր տեր-տերը
Տեր-Ճիպինն ու Բաստամը,
Սամիլն ու Սիմոնը—
Չուրսնեվետ ին մոծամա։

ճակտիս գիրը թամամ է,
Ես էլ շատ չիմ ապրի,
Երեք քսան տասիրեք
Անց իմ կացրի էս տարի։

Ես շատ ումբըր քաշեցի,
Շեն մնա աստծու տունը,
Քեփ ու սափա արեցի,
Դարդ չըմնաց իմ սրտումը։

Փուղ ու փարա դաղեցի,
Տուն ու տիղի տեր դառա,
Փողոցումը դուքաննիր
Ու մե քարվասլա առա։