Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աշխրքիս ամեն փառքիրը
Վայիլեցի, լիացա
Մագրամ փուղիցը մենակ
Ջըլիս ես չըկշտացտ․․․

Կախեթու գինին էնքան,
Վունց որ իմ դեդի կաթը,
Ես շատ անուշ արեցի,
Առա նրա լազաթը։

Դոշ, զուրգիել, խիզիլալեն
Միշտ դրած էր իմ սուփրում,
Առանց թերխաշ ցոցխալի
ճաշ չիմ կերի իմ օրում։

Օրթաճալի բաղերում
Քեփ իմ արի համաշա,
Իմ զուռնայի ձենեմեն
Ո՞վ չէր գալի թամաշա։

Բայց ծերության հասակում
Դարդս էլավ անդարման.
էլի աղքատ, առանց փուղ.
Ես գնում իմ գերեզման․․․

Բ



Իմ քաղկըցի ախպրտիք,
Մեռնի՛մ ձիր ազնիվ հոգուն,
Ձիզ ես օրթում եմ տալի՝
Զրկինինց եկեղեցուն․

Ձիզ ես օրթում եմ տալի
Սուրբ Մողնի, սուրբ Թելեթին,
Սուրբ Ջիգրաշնին զորավուր,
Մեկել սուրբ Շահնաբաթին․—