Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վուր դուք էս օրես էդնեն
էս իմ անդերձը կարթաք,
Ու իմ գըջլտած հոքուն
Օղորմին էլ հիտը տաք։

Իմ Կինքիս պատմութինը
Ձիզ թո՛ղ ըլի օրինակ,
Ինձմեն դուք խիլք սովրեցեք,
Վուր չըմնաք խիղճ, դարդակ:

Երբ արևի դուք ծեքին
Աստըծուն աղոթքնիր կոնիք,
Ան ձիր դուշմընի գլխին՝
Ուշունց, անիծք կու թափիք։

Պարտական ըլիք՝ թե չասիք
էս անիծքնիրն էսթավուր՝
«Սուրփ Բեթխային, Թածմինդա
Ծիրանավուր զորավուր,

Ըշկոլեքը, վարժատնիր,
Արեք քարքանդ, բրիշակ,
Վուր միր վուրթիքը խիլքեմեն
Չըլին, ու չդառնան էշակ»:

Ա՜խ, ինչ ասիմ, ախպըրտիք,
Ըշկոլեք մոգոնողին,
Վուրթիքս ուսման տվի,
(Ափսուս՜ մսխած իմ փուղին...

Բայց դուս էկան շարլատան,
Իմ տունն արին վիրան,
Շայի-բիստիս մսխեցին,
Ջան ու ջիգարս կերան...