Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գ



Էդ ուսում ասած բանը՝
Դրուստ անիծք է, դիախ,
Ով վուրթուն ուսում կուտա,
Նա տուտուց է ու սարսաղ:

Ձիր տղերքը թող սովրին
Վրացեվար գրիլ, կարթալ,
Էլ չէ նրանց հարկավուր
Ուրիշ բանով ուսում տալ:

Աղջկերանցը խո պետքը չէ՛,
Վուր էստունք էլ սովրըին,
Ու սիրեկաին գիր գրին,
Ջըհել տղերք հուրս անին:

Ձիր քուլփաթի հիտ խոսիք
Ամեն վուխտ վրացեվար,
Հայուց լիզուն պէտքը չէ,
Անճոռնի է ու խավար:

Թե հայեվար դուք խոսիք,
Ան սովրեցընիք ձիր տղերքին,
Աստված վկա, էն կինքում
Էլ չի պրծնի ձիր հոքին:

Ձիզ կըպրի կարասումը
Կերե վառած թեժ կըրակ,
Չուն ձիր վուրթիքը կուլին
Կռո ու զոկ, շանճըրագ:

Հայեվար դուք մեկ-մեկուն
Չըլի վուր բարևներ տաք,
Ան ձիր մեռըլի հոգուն
Էդ լիզվով աղոթք կարթաք:

Չուն հայեվար աղոթքը
Աստծուն իսկի չի լսի,