Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աստուծ ինքը վրացեվար
Միշտ կոսե ու կու խոսի։

Ձիր կնանիքը, տղամարդիք
Թե մեռըլին կոնին սուք,
Վրացեվար վուխբ ասին,
Վուր ընդունվի արտըսուք։

Թե վուր Թելեթ, Խութեբա
Ձիր քուլփաթով ուխտ գնաք,
Վրացեվար սըրփերուն
Ձիր աղոթքնիրը կարթաք։

Վուր ձիր լեզուն հասկանան,
Ու կատարին ձիր մուրազ,
Հայուց լեզվի աղոթքով
Սըրփերուն կոնիք տնազ։

Դ



Ձիր տներումը հայերից
Դուք չըպահիք քոծ ու բիջ,
Թե վուր պահիք, ձիր գլխին
Կուլի աստծու մինձ պատիժ։

Չունքի ձիր պստիկները
Կուի վուր նրանցմեն սովրին
Հայուց լեզվի խոսիլը,
Կռո դառնան ու գըժվին։

Միշտ վրացի, իմերել,
Թուշ ու խեվսուր, օսերուն,
Պահեցեք ձիր տներում,
Վուր լավ կռթին ձիր վուրթուն։

Ձիր դուքներու դավթարը
Չըլի վուր գրիք հայեվար,