Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վրացեվար գըրեցեք,
Լավ շնուքով, մարթավար։

Թե հայեվար դուք գրիք,
Կուլի տուտուց մի հեքիաթ,
Ու աստուծ ձիր առուտըրին
Չի տա խեր ու բարաքաթ։

Ձիզ գեթաղվա, մի բան էլ
Միտս էրի սուրբ Թելեթ,
Թե ուզում իք փուղ դադիլ
Պիտի ծախիք ղալբ բիլեթ։

Շանփուրի տղեն, Բուրնութին
Հազարներով դադեցին,
Զագրանիցեմեն բնրին
Շինովի ասիգնացին։

Չուն հալալ աշխատանքով
Ո՞վ դադի միլիոննիր,
Հառամ փուղն էր, վուր շինից
Փաբրիկեք ու մինձ տընիր։

Ուխտ դրեցեք՝ ձիր կինքում
Տասն անգամ կուտը նընկնիլ,
Ու հարյուր հազարներով
Ամեն գամին կըլանիլ։

Էն վուխտը դուք կու թողնիք
Ձիր տղերանցը, անգուման՝
Միլիոններով մանեթնիր
Ու հարուր հազար թուման։

Էստունցմեն մի ամանչիք,
Էս է հիմի ադաթը.
Հառամ փուղը հալալ է,
Վունց վուր ձիր դեդի կաթը։