Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նետավի, ինձի աստված
Ծիրութինս դարձըներ,
Ան իմ դեղեն՝ Կեկելոն
Ինձ նուրից վուրթի ծներ,

Մեկել կուտր ննգեի,
Մեկել փոդրաթ բռնեի,
Ու նրա էդնեն ուրախ,
Հանգիստ սրտով մեռնեի...

Ե



Բայց հիմի ջեր աշխըրքից
Չէ կշտացի իմ աչքը,
Երբ վուր ես փիքր իմ անում՝
Էն կինքումը բան չըկա...

Ասում ին, բաղ ու բաղչա
Ունի աստըծու դրախտը,
Թե ինձ էնտեղ կու տանին,
Ինչ լավ կուլի էն վախտը։

Ախ, միր օրթաճալի պես
Վո՞ւնց կուլի էն բաղն ու բախշեն.
Ո՞վ տրվի էնտեղ քեփ,
Զուռնա, դափն ու քամանչեն։

Ասում ին, արթարներուն
Գինի կու տան անպատճառ,
Բայց էն գինին վո՞ւնց կուլի
Կախեթու քաղցըր մաճառ:

Ասում ին, էն կինքումը
Մարդիկ վուչինչ չին ուտում,
Աստըծու փառքով կշտացած
Մարդն ուրախ է իր սրտում։