Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դե՛, արի դու դիմացիր,
Ի՞նչ պիտ ըլի քու հալը,
Երփ սուփրումը չունենաս
Գինի, զուրգել, խիզլալա։

Ասում ին. էն կինքումը
Մարդիք տընիր չին շինում,
Վուչ մշակնիր ին բանում
Միրզոևի մաշինում։

Թե վուր ղուրթ ըլի էստունք,
Վայի մե, էլ չի ըլի փոդրաթ,
ինչո՞վ պիտի փուղ դադիս,
Տուն, տիղ պահիս ու քուլփաթ։

Ձիզ գեթաղվա, քաղկըցիք,
Էդ խոսքիրը միտը բերեք,
Քանի սաղ իք քեփ արեք,
Փուղ դաղեք, անուն հանեք։

Արքայութենում, ախպըրտիք,
Էնտեղ վունչինչ ձիզ չին տալ—
Վուչ Ստանիսլավ, վուչ Աննա,
Վուչ օսկեմեն մինձ մենդալ։

Արքայութենում, ախպըրտիք,
Փոդրաթ չըկա, փուղ չըկա,
Ինչո՞վ պիտի լիանա
Փուղի կարոտ միր աչքը։

Հրիշտըկնիրը էնտեղ
[Աղքատ, տկլուր] ին դիփուն,
Ումի՞ց պիտի փուղ գըջլինք,
Վայ միր օրին, միր հոքուն...