Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սամիլ Պետրովիչ, շանվուրդութինը սորվիլ ին. ով վուր քիսումը մե քանի շահի փուղ է տեհնում, գժվում է ու էնդումեն դենը գցում է դենը անխիլ-անխիլ, դես ու դեն մսխիլը, իժում եփոր տեհնում է, վուր օխտեմեն չէ կանացի գա, ուրիշ սատանութին է մոդոնում — ան կուտր է ննգնում, խալխի փուգիրն ուտում, ան թե չէ Մոսկովեմեն, դես ու դենեմեն հազարնիրով փուղ է տակն անում, իժում թումնին երկու աբասի փուղ տալի իր պարտքատերերուն։ Աբա մե ասա՛ դուն էն խիղճ փուղատերիրը մեղքը չի՛ն, ախար ինչի՞ իրանց չափով չին ժաժ գալի, վուր վիրչը խարաբ չըլին, իրանց նամուսը պահին ու վիրչը բիաբուռ չըլին։

— Մե խոսքով, շատ ղուրթ իք հրամայում, աղա,— կրկնեց Սամիլ Պետրովիչը, խորին համակրություն ցույց տալով.— դրուստ է, կուտր ննգողնիրեմեն շատիրը սատանութին ին բանեցնում. Լաբլաբու տղեն էհենց չարա՞վ, վուր հիմի ջուխտ տան տեր է դառի ու փողոցումրը էն զադա դուքնիր ունե. էդ վո՞ւրղանցեմեն է, դիփ խալխի փուղը չէ՞։

Այս միջոցին Քիտեսը մատուցարանի վրա բերավ երկու մեծ բաժակ պունչ, մինը ընդունեց Ճանճուր Իվանիչը, մյուսը` Սամիլ Պետրովիչը։ Մի փոքր տաքացնելով իրանց ուղեղը ոգելից ըմպելիքով, նրանք կցեցին իրենց բամբասանքի թելը։

— Գիտի՞ս ինչեմեն է ըլում էտունք, Սամիլ Պետրովիչ,— խոսեց Ճանճուր Իվանիչը գործագետ մարդու եղանակով,— դիփ էլ հիմիկվան դատաստանատներու միղն է։ Էս միրոյի սուգն էլ վուր լուս ննգավ, խալխի տունը ջլիզդան քանգվեցավ։ Մինք ուրախանում էինք, թե հին պոլիցերեմեն պրծանք, ամա էլի նրանց աղբաթը խեր ըլի։ Ախար էդ ի՞նչ օրենք է, քու փուղը աչքիդ առաջ ուտում ին, լիս կանացի վուչինչ անի։ Ուրեմն վուր փուղդ իս ուզում, էն ահաթն սուգի դուռն է շանց տալի, գնում իս, գանգատ իս անում, տարի ին քաշիլ տալի, դիփունանքն էլ զակոնը լավ ին սորվի... է՛ս միրոյի սուգ, է՛ս օկրոժնի սուգ, է՛ս պալատ, է՛ս սենատ, էլ ո՞վ է իմանում ուրիշ ինչ զահրումար... Տարիներով հենց գնում իս, գալիս իս, փուղ է վուր գջլումն ին.. կինքդ մաշում ին, ինչկլի մե իսպոլնի լիսա իս ձեռք գցում։ Ուրախանում իս, թե փուղ սաղացրի։ Հա՛, քո հորն օղորմի, լավ սաղացրիր... էնդումեն դենը ասում ին՝ դե՛, դու տեղը շանց տո՛ւ, մինք առնինք։ Տո անաստուծնիր, ես վո՞ւրղանցեմեն շանց տամ էդ շանորդի պարտականը, գանա էն ղադա տուտուց է՞ր, վուր էս քանի տարումը, հուղրումը մե իմքին թողիլ է՞ր: Նա իր էլած չելածն առաջուց թաքցրիլ է, մուլքը կնկա